Վահրամ Արիստակեսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահրամ Արիստակեսյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 4 (16), 1899[1][2]
ԾննդավայրԿարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2]
Մահացել էհուլիսի 18, 1978(1978-07-18)[2] (79 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՄոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան
Մասնագիտությունպարուսույց, բալետմայստեր և բժիշկ
ԱշխատավայրԵրևանի պարարվեստի պետական քոլեջ[1]
Պարգևներ և
մրցանակներ

Վահրամ Ավագի Արիստակեսյան (ապրիլի 4 (16), 1899[1][2], Կարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] - հուլիսի 18, 1978(1978-07-18)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ խորհրդային պարուսույց-բալետմայստեր, բժիշկ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1958

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1920-1922 թվականներին, որպես հայկական ժողովրդական պարերի պարուսույց, աշխատել է հայազգի պրոֆեսոր Վ․ Էտարյանիի պարի դպրոցում (Թիֆլիս), միաժամանակ ավարտել (1922) Վրաստանի Լուսժողկոմատին կից պարերի դասատուների հատուկ դպրոցը (ղեկավար՝ իտալացի բալետմայստեր Ա. Ֆ. Ինոչենցի)։ 1922 թվականին կազմակերպել է Վրաստանի Լուսժողկոմատին կից պարարվեստի ստուդիան, եղել է վարիչ և դասատու, նաև՝ Վրաստանի պետական օպերայի և բալետի արտիստ։ 1924 թվականին հիմնադրել է Հայաստանի Լուսժողկոմատին կից պարարվեստի ստուդիան (այժմ՝ Երևանի պարարվեստի ուսումնարան), որը ղեկավարել է մինչև 1932 թվականը։ Նույն ստուդիայում 1925 թվականին կազմակերպել է հայկական ազգագրական պարերի անսամբլը, որ նրա ղեկավարությամբ և մասնակցությամբ (որպես հայկական ու կովկասյան պարերի լավագույն մենակատար) առաջին մրցանակներ է շահել Համամիութենական սպարտակիադայում (1928, Մոսկվա) և Անդրկովկասի առաջին օլիմպիադայում (1934, Թբիլիսի

Վահրամ Արիստակեսյանի հուշատախտակը Մոսկովյան փողոցում

Պարարվեստի ստուդիայի սովորողների ուժերով 1926 թվականին բեմադրել է Դելիբի «Կոպելիա»-ն (բալետային առաջին բեմադրությունը Հայաստանում)։ 1932-1938 թվականներին եղել է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի բալետմայստերը, Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» (1933), Արմեն Տիգրանյանի «Անուշ» (1935) օպերաների պարերի բեմադրողը։ 1957 թվականին Թալինի շրջանի Աշնակ գյուղում Վահրամ Արիստակեսյանը ստեղծել է ազգագրական պարերի ինքնագործ խումբ, որն արժանացել է Համաշխարհային VI փառատոնի (1957, Մոսկվա) դափնեկրի կոչման։ Հայաստանի ժողովրդական պարերի անսամբլների համար Վահրամ Արիստակեսյանը վերամշակել և բեմադրել է բազմաթիվ ազգային պարեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 62