Մազանդարանցիներ
Արտաքին տեսք
| Մազանդարանցիներ | |||
|---|---|---|---|
| Ռեզա Փահլավի | |||
| Ընդհանուր քանակ | |||
|
մոտ 4 միլիոն մարդ |
|||
| Բնակեցում | |||
|
| |||
| Լեզու(ներ) | |||
| Մազանդարաներեն | |||
| Հավատք(ներ) | |||
| Շիա իսլամ |
Մազանդարանցիներ կամ մազենդերանցիներ (մազ․՝ Tapərsi bənevar)՝ իրանալեզու ժողովուրդ։ Հնուց ի վեր ապրում է Մազանդարան կոչվող պատմական շրջանում (մերձկասպյան Իրան), որը IX—XII դարերում հայտնի է եղել նաև Թաբարիստան անունով։ Մշակույթով ու կենցաղով մոտ են պարսիկներին։ Մազանդարաներենը պատկանում է հնդեվրոպական լեզուների իրանական խմբի արևմտաիրանական ենթախմբին։ Հավատացյալները շիա իսլամի հետևորդներ են։ Զբաղվում են հողագործությամբ (բրինձ, ցորեն)։ Մերձկասպյան շրջաններում տարածված է ձկնորսությունը, լեռներում՝ անասնապահությունը։ Նաև լեռնային շրջաններում կիսանստակյաց բնակչության մոտ պահպանվել են ցեղային կենցաղի որոշ հատկություններ։ Մեծագույն ցեղերն են համարվում գադիկուլահները և պալանիները։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Народы Передней Азии, М., 1957՝ ռուսերեն;
- Бартольд В. В., Место Прикаспийских областей в истории мусульманского мира, [Баку, 1925]՝ոևսերեն;
- Кисляков В. Н. Мазандеранцы // Народы и религии мира / Глав. ред. В. А. Тишков. М.։ Большая Российская Энциклопедия, 1999 С.598՝ ռուսերեն։
| |||||||||||||||||