Գորգերի թանգարան (Թեհրան)
Գորգերի թանգարան | |
|---|---|
![]() | |
| Տեսակ | ազգային թանգարան և տեքստիլի թանգարան |
| Երկիր | |
| Տեղագրություն | District 6? |
| Մասն է | Լալե այգի[1] |
| Հասցե | Fatemi Street?[1] և Kargar Street?[1] |
| Մակերես | 3400 քառակուսի մետր |
| 35°42′50.9″N 51°23′27.3″E / 35.714139°N 51.390917°E | |
| Կայք | carpetmuseumofiran.org |
![]() | |
![]() | |
Գորգերի թանգարան (պարս.՝ موزه فرش ایران, Muze-ye Farsh-e Iran)՝ Թեհրանի թանգարաններից մեկը։ Այն կառուցվել է Ֆարահ Պեհլևիի հրամանով և բացվել է նրա մասնակցությամբ 1978 թվականի փետրվարի 11-ին։ Թանգարանի բացման նպատակը իրանական գորգագործության արվեստի պատմության գիտելիքների ուսումնասիրությունն ու պահպանումն է։ Գտնվում է Թեհրանի «Լալե» պարկի հյուսիսային մասում[2]։ 2016 թվականից սկսած թանգարանը ղեկավարել է բժիշկ Սեյդ Աբդալմադժիդ Շարաֆ Զադեն։ Նրան նախորդել է Շահրզադ Ամինշիրազին[3]։
Թանգարանի շենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի շենքի նախագիծը պատկանում է ժամանակակից իրանցի ճարտարապետ, Թեհրանի համալսարանի դասախոս՝ Աբդալազիզու Ֆարմանֆարմյանու[2], ով ժամանակակից նորարարություններ է ներդրել իրանական ճարտարապետության մեջ։ Տարածքի կառուցվածքը 3400 քառ. մետր է։ Իր ձևով այն նման է ոստայնի։ Ներսում տարածքը բաժանված է երկու սրահի, որոնք օգտագործվում են իրանական գորգերի ցուցադրման համար։
Թանգարանի առանձնահատկությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանում պահվում են գորգերի արժեքավոր հավաքածուներ, 19-րդ դարից սկսած մինչև այսօր։ Ուստի նա այս ոլորտում համարվում է գիտնականների և պարզապես արվեստի սիրահարների կողմից լավ աղբյուր։
Թանգարանի առաջին հարկում է գտնվում անփոփոխ ցուցադրությունները՝ Իրանի գորգագործության 135 գլուխգործոցները։ Դրանք բերվում են Իրանի գորգագործության հիմնական կենտրոններից՝ Կաշանայից, Կերմանայից, Տեբրիզայից, Հորասանայից, Կուրդիստանայից և այլն։ Թանգարանի ամենաթանկարժեք և եզակի ցուցանմուշներից մեկը ձեռագործ 130-ից 220 սմ չափով կաշան գորգն է։ Գորգը պատկերում է Պարսկաստանի ռազմական գործիչ Միրզա Կուչեկ-խան Ջանգալիին։ Կուչեկ-խանի պատկերով կա գրություն, որտեղ ասվում է «Կեցցե Միրզա Կուչեկ-խան Ջանգալիին»։ Ամենայն հավանականությամբ, աշխատանքը պատկանում է Ղաջարիների դինաստիա վերջին թագավորության ժամանակաշրջանին[4]։
Բացի այդ, գորգերի ցուցանմուշներ են ներկայացված Շահնամեի պատկերով, որոնք փոխանցում են Իրանի գրականության հարստությունը, դիցաբանությունը, դավանությունը և մշակույթը։ Այս բոլոր գորգերը ստեղծվել են երիտասարդ վարպետների կողմից Մուսավի Սիրատա սրահում, համատեղելով ավանդական և ժամանակակից համակարգչային տեխնոլոգիաները։
Թանգարանի երկրորդ հարկը նախատեսված է ցուցահանդեսների և շնորհանդեսների համար[5]։ Բացի այդ, թանգարանում կա գրադարանն, որտեղ կա պարսկերեն, արաբերեն, ֆրանսերեն, անգլերեն և գերմաներեն լեզուներեվ մոտավորապես 3500 գիրք։ Այս գրքերը նվիրված են արևելյան գորգերի պատմությանը, հատկապես, իրանական, ինչպես նաև կրոնի, արվեստի և գրականության[4]։ Գրադարանի կողքին գտնվում է գրքերի խանութ։ Հատուկ համալրված դահլիճում թանգարանի այցելուներին ցուցադրում են ֆիլմեր, սլայդներ իրանական գորգերի մասին։
Թանգարանի աշխատակիցները զբաղվում են արվեստի պատմության ոլորտում հետազոտությունների զարգացմամբ, գորգագործության առանձնահատկություններով, Իրանում գորգագործությամբ և ձեռագործ գորգերի տարբեր նմուշների հավաքագրմամբ և ձեռքբերմամբ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գորգերի թանգարան
- Carpet Museum of Iran
- Информационный банк данных, посвященный иранским коврам ручной работы(չաշխատող հղում)
- Գորգերի թանգարան Թեհրանում
- Գորգերի թանգարան Թեհրանում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորգերի թանգարան (Թեհրան)» հոդվածին։ |
| ||||||


