Միլադի աշտարակ
Միլադի աշտարակ | |
պարսկերեն՝ برج میلاد | |
Տեղագրություն | ![]() |
Կառուցման ժամանակ | 1996-2007 |
Օգտագործում | Հեռուստատեսային կենտրոն, Ռադիո, Էլեկտրակապ |
Բարձրություն | |
---|---|
Տանիք | 315 |
Տեխնիկական պարամետրներ | |
Հարկերի թիվ | 12 |
Տարածքը շինության մեջ | 154 400 մ² |
Վերելակների թիվ | 6 |
Ճարտարապետ | Մոհամադ Ռեզա Հաֆեզի |
Տեղեկություններ SkyscraperPage կայքում |
Միլադի աշտարակ (պարսկերեն՝ برج میلاد), հայտնի է նաև Թեհրանի աշտարակ անվամբ, բազմակի նշանակության աշտարակ է Թեհրանում։ 6-րդ ամենաերկար աշտարակն է [1] և 24-րդն՝ աշխարհում [2]։
Գտնվում է Քարբ քաղաքի և Գիշա հատվածի միջև, ընդհանուր բարձրությունը՝ գետնից մինչև ալեհավաքի գագաթ կազմում է 435 մետր [3]։ Թեհրանի Միջազգային առևտրի ու համաձայնագրի կենտրոնի մասն է կազմում, որը նաև ներառում է հինգաստղանի հյուրանոց, համաձայնագրի կենտրոն, համաշխարհային առևտրի կենտրոն ու ՏՏ այգի[4][5][6]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]


Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միլադի աշտարակն առաջին անգամ առաջարկվել է Շահեսթան Փահլավի նախագծի շրջանակներում՝ Թեհրանի Աբաս Աբադ շրջանում և գծագրվել է ամերիկացի քաղաքային պլանավորող (ճարտարապետ) Ջեքլին Ռոբերթսոնի կողմից[7]։ Այս վայրը նախատեսված էր ընդգրկելու 5 մլն. քառակուսի մետր տարածք, որի մեկ-երրորդ մասը պետք է լիներ բացօթյա տարածք [8] և ուր կտեղավորվեին 50,000 բնակիչ, ինչպես նաև կառավարական գերատեսչություններ, առևտրային գրասենյակներ ու մի շարք մշակութային կենտրոններ՝ ներառյալ թանգարաններ, կատարողական արվեստի հաստատություններ և գրադարաններ[8]։ Նախագիծն արժեցել է մոտավորապես 5 մլրդ. ԱՄՆ դոլար (գնաճի պատճառով այն արժեցավ 21 մլրդ. ԱՄՆ դոլար)[8]։ Ընկերության աշխատակցուհին է եղել նաև Լիսա Հալաբին՝ Հորդանանի ապագա Նուր թագուհին[7]։ 1979 թվականի Իրանի Իսլամական Հեղափոխությունից հետո նախագծի իրականացումն ընդհատվում է։
Կառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշտարակի կառուցումը սկսվել է 1997 թվականին և ավարտին հասել 11 տարի անց։ Այդժամ այն համարվում էր աշխարհում հեռահաղորդակցության չորրորդ ազատ կանգուն աշտարակը [6]։ Բացումը եղավ 2008 թվականին։ Ոմանց կարծիքով՝ Միլադի աշտարակի կառուցումը սկսվել է 2000 թվականից առաջ և ավարտվել 2008 թվականին[4][5][6]։ Նախագծի ղեկավարն է իրանցի ճարտարապետ Մոհամադ Ռեզա Հաֆեզին, գլխավոր կառուցողն է «Բոլանդ Փայե» ընկերությունը, իսկ հիմնական հաճախորդն ու ներդրողը՝ «Յադման Զադե» ընկերությունը՝ Թեհրանի քաղաքապետարանի մի ներկայացուցիչ[5]։ Աշտարակի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2009 թվականի փետրվարի 20-ին՝ Թեհրանի 55-րդ քաղաքապետ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆի ու Թեհրանի քաղաքային խորհրդի անդամների մասնակցությամբ։ Այս իրադարձությունը լուսաբանել են ավելի քան 250 տեղացի ու օտարերկրյա լրագրող։
Կառուցվածք և առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Միլադի աշտարակն ամենաբարձր աշտարակն է Իրանում և հեռահաղորդակցության վեցերորդ ամենաբարձր աշտարակն՝ աշխարհում։ Բաղկացած է հինգ հիմնական մասերից՝ ներառյալ հիմքը, ընդունարանի կառույցը, լիսեռը, գլխամասային կառույցն ու ալեհավաքի կայմը։ Ընդունարանի կառույցը բաղկացած է վեց հարկերից։ Առաջին երեք հարկերը բաղկացած են 63 առևտրային միավորներից, 11 ռեստորանային բակերից, սրճարանից և առևտրային ապրանքների ցուցասրահներից, որը մոտավորապես 260 ք.մ. տարածք է կազմում[6]։ Ստորգետնյա առաջին և երկրորդ հարկերում են գտնում տեղակայման բաժիններն ու տվյալների կենտրոնը։ Առաջին հարկով կարելի է հասնել պահակատնակ։
Լիսեռը, որը կոնկրետ կառույց է, ունի 315 մ. բարձրություն։ Վեց վերելակ՝ վայրկյանում 7 մետր արագությամբ, այցելուներին հասցնում են աշտարակի վերնամաս։ Վերջինս մետաղյա կառույց է, կշռում է մոտավորապես 25000 տոննա և բաղկացած է 12 հարկից։ Վերին հարկերում գործում են հանրային արվեստի թանգարան, սրճարան, պտտվող ռեստորան, բարձրակարգ ռեստորան, հեղահաղորդակցության ու մեխանիկական հարկեր, կրակից թաքնվելու ապաստարաններ[9], փակօթյա ու բացօթյա դիտման հարթակ և երկնային գմբեթ[5]։ Քառաստիճան ալեհավաքի կայմի երկարությունը կազմում է մոտավորապես 120 մետր։ Միլադի աշտարակն ութանկյուն հիմք ունի, որը խորհրդանշում է պարսկական ճարտարապետությունը [5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Milad Tower, a perfect product for a perfect project»։ NBN (Nasl Bartar Novin)։ n.d.։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 17, 2009-ին։ Վերցված է 2009-09-10
- ↑ Andrew Burke, Mark Elliott. Iran (Lonely Planet Country Guide). p. 114. Lonely Planet Publications, 5th Edition, 2008. 978-1-74104-293-1.
- ↑ «Iran Opens World's 4th Highest Telecoms Tower»։ Cellular-News։ 2009-09-08։ Վերցված է 2009-10-05
- ↑ 4,0 4,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝skyscraper
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝iitk
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ 6,0 6,1 6,2 6,3 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝emporis
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ 7,0 7,1 Vanstiphout Wouter։ «The Saddest City in the World»։ The New Town։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-19-ին։ Վերցված է հունիսի 1, 2013
- ↑ 8,0 8,1 8,2 Khoshnood Ardavan։ «Shahestan Pahlavi»։ Aryamehr.com։ Վերցված է հունիսի 1, 2013
- ↑ «Congress Venue»։ IUA։ 2009-03-13։ Վերցված է 2009-10-05(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Միլադի աշտարակ Archived 2020-11-24 at the Wayback Machine.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Միլադի աշտարակ կատեգորիայում։ |
|