Իրանի ազգային թանգարան
Իրանի ազգային թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | պատկերասրահ և ազգային թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Թեհրանի շրջան |
Վայր | Թեհրան |
Հասցե | Si Tir |
Հիմնադրվել է | 1937 |
Տնօրեն | Jebrael Nokandeh? |
Կայք | nationalmuseumofiran.ir |
![]() | |
![]() |
Իրանի ազգային թանգարան (պարսկերեն` موزه ایران باستان , Muze-ye Irân-e Bâstân), հնագիտական և պատմական թանգարան, գտնվում է Թեհրանում։
Կազմված է երկու թանգարանային բաժիններիցղ Հին Իրանի թանգարան (Muze y Irān e Bāstān), որը բացվել է 1937 թվականին և նախաիսլամական դարաշրջանի թանգարան, որը բացվել է 1972 թվականին։
Թանգարանի հավաքածուն ընդգրկում է պատմական հուշարձաններ հին և միջին դարերի շրջանից, այդ թվում կերամիկական անոթներ, մետաղական իրեր, տեքստիլ ապրանքներ, որոշ հազվագյուտ գրքեր և մետաղադրամներ[1]։ Թանգարանի հավաքածուն ընդգրկում է 300 000 ցուցադրանմուշներ[2]։
Թանգարանը ունի մի շարք հետազոտական բաժիններ, այդ թվում հնաքարադարյան և ոսկրաբանական բաժիններ, ինչպես նաև կերամիկայի ուսումնասիրման Կենտրոն։
Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամենահին գտածոները գտնվել են Կաշաֆրուդում, Գարբանդում և Գանջի Պարում։ Հնադարյան Իրանի թանգարանի առաջին սրահում ցուցադրվում են նաև մուստիերյան քարե գործիքներ, որոնք պատրաստված են նեանդերթալյան մարդկանց կողմից։ Վերին պալեոլիթի ամենակարևոր գործիքները հայտնաբերվել են Յաֆտե քարանձավում, որոնց տարիիքը՝ 30-35 հազար տարի է։ Բացի այդ այլ հնագույն գտածոնրի մեջ կան 9 հազար տարեկան մարդկանց և կենդանիների արձանիկներ, որոնք գտնվել են Քերմանշահ գավառ Սարաբ բլրի վրա կատարած պեղումների ժամանակ։
Բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բնապահպանության բաժին
- Հնաքարադարյան. բաժին
- Ոսկրաբանական բաժին
- Նախապատմական բաժին
- Պատմական բաժին
- Իսլամական բաժին
- Ձեռագրերի և հին ձեռագրերի բաժին
- Տպագրության և մետաղադրամների բաժին
- Կերամիկայի ուսումնասիրման կենտրոն
Ժամանակավոր ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանի նոր շենքի առաջին հարկում տեղակայված են թանգարանային հավաքածուի ժամանակակից ցուցահանդեսները։ Ժամանակավոր ցուցահանդեսները անցկացվում են տարին մեկ կամ երկու անգամ և որպես կանոն աշխատում են մեկից երկու ամիս։ 2014 թվականի օգոստոս-հոկտեմբեր ամիսներից սկսած թանգարանում իրականացվում էր «200 հազար տարվա հարաբերություններ մարդկանց և կենդանիների միջև Իրանում» ցուցահանդեսը[3]։ Ցուցահանդեսը նվիրված էր հին մարդկային հասարակությունների և տարբեր կենդանիների գոյությանը Իրանում, սկսած ուշ պալեոլիթից մինչև մեր օրեր։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ««Otraq.com, Iran’s Tourism Guide»»։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-20-ին։ Վերցված է 2017-10-21
- ↑ http://www.iran-daily.com/News/126932.html
- ↑ «The Guardian’s report about exhibition»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Photo Gallery of the National Museum of Iran
- National Museum of Iran Archived 2005-05-25 at the Wayback Machine.
- National Museum of Iran Archived 2014-10-20 at the Wayback Machine.
- Sa’d Abad Gallery of Fine Arts
- Glassware Museum of Tehran Archived 2008-06-12 at the Wayback Machine.
- Hamid-Reza Hosseini, Shush at the foot of Louvre (Shush dar dāman-e Louvre), in Persian, Jadid Online, 10 March 2009, [1].