Jump to content

Թեհրանի Ազատության աշտարակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեհրանի Ազատության աշտարակը

Թեհրանի Ազատության աշտարակ (ֆարսի` برج آزادی‎‎, տառադարձությամբ` Բորջ-է Ազադի), պաշտոնական անվանումն է Շահյադի (շահերի) աշտարակ (ֆարսի` برج شهیاد ), հուշարձան է, որը կառուցվել է Թեհրանի Ազատության հրապարակում։ Թեհրանի խորհրդանիշներից մեկն է ու գտնվում է արևմտյան դարպասի մոտ։ Կառուցվել է` ի նշանավորումն Պարսկական կայսրության 2500 ամյակի տոնակատարության։

Ազատության աշտարակի գծապատկերները

1966 թվականին ճարտարապետ Հոսեին Ամանաթը հաղթեց կառույցի դիզայնի համար հայտարարված մրցույթում`համադրելով Սասանյանների ու Աքեմենյանների դարաշրջանների ճարտարապետական տարրերն Իրանի ետիսլամական ճարտարապետության հետ[1]։ 1960-ական թվականների ընթացքում Իրանը դարձավ նավթամթերք արտահանող հիմնական երկիրը` օգտագործելով այդ ընթացքում հայտնաբերված պաշարը։ Շահ Մոհամադ Ռեզա Փահլավին զարկ տվեց երկրի արդիականացման ու արդյունաբերականացման ծրագրերին։ Արվեստի բնագավառը սկսեց ծաղկում ապրել այս ընթացքում. ըստ Ամանաթի խոսքերի` «Այդ ընթացքն Իրանում փոքր վերածննդի ժամանակաշրջանն էր»[2]։
Ազատության աշտարակի հիմնական կամարը Սասանյան կամարի տեսք ունի, որը ներկայացնում է նախաիսլամական ժամանակաշրջանը։ Վերևի կամարը ներկայացնում է իսլամական ժամանակաշրջանը։ Կողային մասերի ցանցը, որով կամարները կապվում են միմյանց, ցույց է տալիս նախաիսլամական ու իսլամական Իրանների միջև կապը[1]։ Ազատության աշտարակն համանուն մշակութային համալիրի մասն է կազմում, որը գտնվում է 50,000 մ2 տարածք զբաղեցնող Ազատության հրապարակում։ Շուրջբոլորը կան շատրվաններ, գործում է նաև ստորգետնյա թանգարան։ Կառուցվել է Սպահանի նահանգից բերված սպիտակ մարմարի 8000 քարե բեկորներից։ Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1971 թվականի հոկտեմբերի 16-ին[3]։

Ազատության աշտարակի վերեւում գտնվող ցուցասրահը

Այս հուշարձանին տրված առաջին անվանումը Դարվազե-յե Քորուշ-ն էր (հայերեն` Կյուրոսի դարպաս), իսկ Հարյուրամյակի տոնակատարությունների ընթացքում խորհրդի նախագահ Ասադոլլա Ալամն այն անվանեց Դարվազե-յե Շահանշահի (Կայսերական դարպաս)։ Հուշարձանի պաշտոնական անվանումը որոշվել է մինչ դիզայնի համար մրցույթի հայտարարումը` 1966 թվականին։ 1971 թվականի հանդիսավոր բացմանն այն անվանեցին Թագավորների հուշարձան, իսկ 1979 թվականի հեղափոխությունից հետո անվանափոխվեց Ազատության հուշարձանի։ Վերջինս ունի 50 մետր բարձրություն[4][5]։

Մուտքը հիմնական կամարի տակն է և տանում է դեպի Ազատության թանգարանի առաջին հարկ։ Շինության սև պատերն ու համամասնությունները խիտ երանգի են։ Ծանր դռները բացվում են դեպի թույլ լուսավորված ցուցափեղկերով պահոցները, որոնցից յուրաքանչյուրը մի առարկա է ներկայացնում։ Ոսկյա ու էմալապատ իրերը, նկարված խեցեղենը, մարմարը, մանրանկարչությունն ու նկարները գտնվում են սև մարմարե պատերի միջև։ Առաստաղը լուսավորվում է անցքով։ Իրանի պատմական տարբեր ժամանակաշրջանները ներկայացնող մոտ 50 ընտրյալ իրեր են ցուցադրված։ Հիմնական ցուցադրությունը ներկայացնում է Կյուրոսի գլանը (բնօրինակը գտնվում է Բրիտանական թանգարանում)։ Վերջինիս սեպագիր արձանագրությունը գրված է ոսկե տառերով` թանգարանի աուդիո-վիզուալ սրահ տանող պատկերասրահներից մեկի պատի վրա։ Դրա դիմաց նմանատիպ սալիկը թվարկում է Սպիտակ հեղափոխության Տասներկու կետերը։ Կյուրոսի գլանին կից կա ոսկյա սալիկ, որը հիշատակում է Թեհրանի քաղաքապետի`շահ Մոհամադ Ռեզա Փահլավիի համար կազմակերպած բնական ներկայացումը։

Իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աուդիո-վիզուալ թատրոն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թեհրանի Ազատության աշտարակի տեսքը` վերեւից, 1971 թ.

1971 թվականին նախագծված բնական ներկայացումը 1975 թվականին փոխարինվեց նորով, որի շնորհիվ այցելուները կարող են ծանոթանալ Իրանի աշխարհագրական ու բնական բազմազանությանը` պատմական հիմնական տարրերի հետ մեկտեղ։
Լանդշաֆտներն ու արվեստի գործերը, դեմքերն ու ձեռքբերումները, գեղագրական պոեմներն ու տեխնիկական նախաձեռնությունները, ժողովրդի կյանքն ու հույսերը ցուցադրվել են նրանց հնագույն մանրանկարչություններում, ինչպես նաև Իրանի նոր սերնդի ժպտացող երեխաների ուսումնատենչությունը պատկերող տեսարանների միջոցով։ Չեխոսլովական ընկերության ձայնի ու լույսի ստեղծարար ներկայացումը պահանջեց 12,000 մետր ֆիլմի ժապավեն, 20,000 գունավոր սլայդեր, ֆիլմի 20 պրոյեկտոր ու 120 թերթվող պրոյեկտորներ։ Հինգ համակարգիչն ապահովում են ողջ համակարգի գործունեությունը։ Աուդիո-վիզուալ ծրագրերն իրականացվել են պրոֆեսոր Յարոսլավ Ֆրիչի ղեկավարության ներքո։

Թեհրանի Ազատության աշտարակի տեսքը` երեկոյան

«Բառերի դարպաս» լուսավոր ցուցադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանացի նկարիչ Ֆիլիպ Գայսթը կազմակերպել է Ազատության աշտարակի «Բառերի դարպաս» քարտեզային ցուցադրումը Գերմանական միասնության օրվա տոնակատարության առթիվ[6] : Ներկայացումը տեղի է ունեցել 2015 թվականի հոկտեմբերի 3-ից 5-ը։ Այս նախագծում նկարիչը պատկերել է ազատությանը, խաղաղությանը, տարածությանն ու ժամանակին վերաբերող բանաստեղծական ոճով թեմաներ։ Լույսերով ներկայացվել են գունավոր բառեր ու հասկացություններ տարբեր լեզուներով (անգլերեն, գերմաներեն ու պարսկերեն), ինչպես նաև պատկերների վերացական նկարված համադրություններ[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «BBC فارسی - ايران - 'برج آزادی پس از۲۰ سال شسته می شود'». BBC Persian (պարսկերեն). Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  2. Riazati, Rozita (2016 թ․ հունվարի 14). «The man behind Iran's most famous tower». BBC News. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
  3. «Iran Travel Photos. Tourism pictures from Iran - CountryReports». www.countryreports.org (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.
  4. «Yahoo News - Latest News & Headlines». news.yahoo.com. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  5. Hureau, Jean. Iran Today, 2nd. Ed, editions j.a.
  6. The Guardian: German artist lights up Tehran's freedom arch – in pictures. 7 October 2015.
  7. Philipp Geist was invited by the German Embassy to propose such a project at the occasion of the 25th anniversary of the German Reunification.