Կամալա Ներու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կամալա Ներու
 
Կուսակցություն՝ Հնդկական ազգային կոնգրես
Մասնագիտություն՝ քաղաքական ակտիվիստ և ազատության մարտիկ
Դավանանք հինդուիզմ
Ծննդյան օր օգոստոսի 1, 1899(1899-08-01)
Ծննդավայր Դելի, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Վախճանի օր փետրվարի 28, 1936(1936-02-28) (36 տարեկան)
Վախճանի վայր Լոզան, Շվեյցարիա
Քաղաքացիություն  Բրիտանական Հնդկաստան
Հայր Jawharmal Kaul Atal?
Ամուսին Ջավահարլալ Ներու
Զավակներ Ինդիրա Գանդի

Կամալա Ներու (հինդի՝ कमला नेहरू, ի ծնե՝ Կաուլ, օգոստոսի 1, 1899(1899-08-01), Դելի, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - փետրվարի 28, 1936(1936-02-28), Լոզան, Շվեյցարիա), հնդիկ պետական և քաղաքական գործիչ, Հնդկաստանի ժողովրդա-ազատագրական շարժման գործիչ։ Հնդկական ազգային կոնգրեսի անդամ։

Ջավահառլալ Ներուի կինը, Ինդիրա Գանդիի մայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամալա Կաուլը ծնվել է 1899 թվականի օգոստոսի 1-ին Դելիում, Բրիտանական Հնդկաստան՝ Ռաջպատի և Ջավահառլալ Կաուլի ընտանիքում։ Կամալալն ունեցել է երկու եղբայր՝ Չանդ Բահադուր Կաուլ և Կայլաս Նատ Կաուլ, և քույր՝ Սվարուպ Կատջու[1]։ Կամալայի կրթությունն անցկացվել է տանը՝ ուսուցիչների վերահսկողության ներքո։

Կամալայի և Ջավահառլալ Ներուի հարսանիքը։

1916 թվականի փետրվարի 8-ին, հինդուիստական տոնի օրը, որը նշանավորում է գարնան սկիզբը, 17-ամյա Կամալա Կաուլը ամուսնացել է Ջավահառլալ Ներուի հետ[2], որը նրանից տարիքով 9 տարի մեծ էր։ Հարսանիքից մեկ տարի անց, 1917 թվականի նոյեմբերի 19-ին, նրանք ունեցել են միակ դստերը, որին անվանել են Ինդիրա։ 1926 թվականի նոյեմբերին Կամալան ունեցել է որդի, որն ապրել է ընդամենը մեկ շաբաթ[3]։

1930 թվականին, Հնդկական ազգային կոնգրեսի գրեթե բոլոր ղեկավարների և տասնյակ ակտիվիստների ձերբակալումից հետո, հնդիկ կանայք միացել են անգլիական կառավարության դեմ պայքարին։ Կամալան ղեկավարում էր Ալահաբադի բոլոր կանանց, և նրանք միաբանորեն համաձայնվում էին նրա որոշումների և խորհուրդների հետ[4][5]։ Գյուղացիները, բանվորները, կանայք և բնակչության ստորին շերտերը ցույցեր էին կազմակերպում անգլիական կառավարության դեմ, բոյկոտում էին անգլիական խանութները, այրում անգլիական ապրանքները։ Հետո Ջավահառլալ Ներուն գրել է. «Ես երբեք չեմ մոռանա, թե ինչպիսի խորը հուզմունք է պաշարել մեզ, երբ մենք, այդ ժամանակ գտնվելով Նայինի բանտում, իմացանք այդ մասին։ Այնպես անսահման էինք մենք հպարտանում կանանցով Հնդկաստանի։ Մենք գրեթե ի վիճակի չէինք դրա մասին խոսալու, քանի որ մեր սրտերը լիքն էին, իսկ աչքերը՝ արցուքներով խավարված»։ 1931 թվականի առաջին օրը Կամալուին առաջին անգամ ձերբակալել են։ Բանտարկության ժամանակ նա ասել է. «Ես անչափ ուրախ և հպարտ եմ նրանով, որ հետևում եմ իմ ամուսնու քայլերին»։ Մոտիլալ Ներուն գովել է հարսնացուին. «Ապրես կին։ Հենց այսպիցի կին էր հետք Ջավահառլալին»։

Կամալա Ներուն մահացել է 1936 թվականի փետրվարի 28-ին Լոզանում, Շվեյցարիա՝ երկար հիվանդությունից հետո՝ 36 տարեկան հասակում[6][7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Celebrity Photo Gallery, Celebrity Wallpapers, Celebrity Videos, Bio, News, Songs, Movies». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.
  2. «From years 1916 to 1964...The man and the times». The Windsor Star. 1964 թ․ մայիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 19-ին.
  3. The Windsor Star - Google News Archive Search
  4. Nehru, Jawaharlal (1936 թ․ հունվարի 26). An Autobiography. London: Bodley Head.
  5. «Kamala Nehru Biography». Iloveindia. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 15-ին.
  6. «This website is currently unavailable». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.
  7. Nehru, Jawaharlal (1940). An Autobiography (2nd ed.). London: Bodell Head.