Ու Ցզետիան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ու Ցզետիան
A Tang Dynasty Empress Wu Zetian.JPG
Ծնվել է՝փետրվարի 17, 624(0624-02-17)
ԾննդավայրGuangyuan, Սիչուան[1]
Մահացել է՝դեկտեմբերի 16, 705(0705-12-16)[2] (81 տարեկան)
Վախճանի վայրԼոյան, Q11145983?, Տան հարստություն[3][4][5]
Qianling Mausoleum
ԵրկիրՏան հարստություն[6] և Zhou dynasty (690–705)
ՏոհմՏան հարստություն և Ճոու
իշխող կայսրի կին, բանաստեղծուհի և Empress Regnant
ՀայրWu Shihuo?[6]
ՄայրLady Yang?
ԵրեխաներLi Hong?, Li Xian?, Emperor Zhongzong of Tang?, Emperor Ruizong of Tang?, Princess Taiping? և Princess Si of Anding?
Հավատքբուդդայականություն

Ու Ցզետիան ( չին.` 武則天, փինյին` Wǔ Zétiān, փետրվարի 17, 624(0624-02-17), Guangyuan, Սիչուան[1] - դեկտեմբերի 16, 705(0705-12-16)[2], Լոյան, Q11145983?, Տան հարստություն[3][4][5]), չինական կայսրուհի, ով կառավարել է Չինաստանը շուրջ 40 տարի` 665 թվականից մինչև իր մահը։ Ու Ցզետիանը հիշատակվում է նաև Ու Չժաո, Ու-հոու և Տյան-հոու անուններով։

Ընդհանուր տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ու Ցզետիանը կայսրական պալատում հայտնվել է որպես հարճ, Տան դինաստիայի կայսր Տայ-ցզունի օրոք։ Կայսրի մահից հետո ընդգրկվել է հարեմ, իսկ հետո ստացել նրա որդու` կայսր Գաո-ցզունի կնոջ տիտղոսը։ Ունեցել է չորս որդի և երկու դուստր։ Ամուսնու մահից հետո, երկար ժամանակ կառավարել է երկիրը` հերթականությամբ գահին փոխելով իր որդիներին, մինչև որ 690 թվականին, գահին բազմեց անձամբ ինքը, իշխանությունից հեռացնելով իր որդուն` Ժույ-ցզունին։ Ստանալով իշխանությունը, նա հռչակեց նոր` Չժոու դինաստիա, սակայն նրա մահից հետո, նրա որդի Չժուն-ցզունը կրկին վերադառնալով գահին, վերականգնեց Տան դինաստիան։

Ու Ցզետիանի կառավարման օրոք Չինաստանը վարում էր զավթողական քաղաքականություն։ Մասնավորապես ներխուժել էր Կենտրոնական Ասիա և Կորեա։ Դրան զուգահեռ երկրում բուռն կերպով զարգանում էր մշակույթը, դաոսականությունն ու բուդդայականությունը պետականորեն պաշտպանվում էին։ Ժամանակի ընթացքում, նրա կառավարման տարիներից պահպանվել են այնպիսի նշանավոր ճարտարապետական կառույցներ, ինչպիսիք են Լունմեն բուդդայական քարանձավները և Ցյանլին դամբարանը, որտեղ թաղված է նաև ինքը, Չինաստանի պատմության մեջ միակ պաշտոնական կայսրուհին։ Նրա որդիներից երկուսը դարձել են կայսրեր, իսկ թոռը կայսր Սյուան-ցզուն է, ում կառավարման տարիները համարվում են Տան դինաստիայի «ոսկե դար»։

Ու Ցզետիանի կառավարման առանձնահատկություններից մեկն այն էր, որ նա ընդունել էր «կայսր» տիտղոսը, որն ավանդաբար պատկանում էր միայն տղամարդկանց և Չինաստանի չորսհազարամյա պատմության մեջ միակ կինն էր, որ ստացել էր այդ գերագույն տիտղոսը։ Պատմական այլ դեպքերում կին-կառավարչուհիները ընդունում էին այդ տիտղոսը որպես «այրի կայսրուհի» և կառավարում էին մինչև իրենց անչափահաս որդիները զբաղեցնեին գահը[7]։

Կնոջ դերը բարձրացնելու և տղամարդկանց ստորացնելու նպատակով, Ու Ցզետիանը իր արքունիքում մտցրել էր կունիլինգուսի պարտադիր սովորույթ։ Քանի որ ֆելյացիան (մինետ) համարվում էր տղամարդկանց գերակայության խորհրդանիշ, ուստի նա իր պալատականներին պարտադրում էր «լիզել լոտոսի առէջքները» (կանացի սեռական շուրթերը)։ Այդ սովորույթը արքունիքում հասել էր բարձր մակարդակի և խորհրդանշում էր կանացի գերակայության ժամանակաշրջանի գալուստը։ Մինչ մեր օրերն են հասել պալատական նկարներ, որոնցից մեկում, օրինակ պատկերված է, թե ինչպես է կայսրուհու մոտ զեկույցի եկած աստիճանավոր պաշտոնյան` նման հաճույք պատճառում նրան[8]։

Ու Ցզետիանի կառավարման տարիների մասին պատմական գրականությունը լի է բազմաբնույթ և հակասական տեղեկություններով։ Հաճախ նա բնութագրվում է որպես դաժան, անհավասարակշիռ և մեղսագործ կայսրուհի, իսկ հաճախ` իմաստուն ու բարեհոգի կայսրուհի, ով անընդհատ մտահոգվում է իր երկրի մասին։ Նրա կառավարման մասին պատմող հիմնական աղբյուրներից մեկը հանդիսանում է չինացի պատմիչ և փիլիսոփա Սիմա Գուանի «Կառավարմանն օգնող ամենաթափանց հայելին» տրակտատը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]