Ամոթույք
| Ամոթույք | |
|---|---|
| Տեսակ | անատոմիական կառուցվածքների դաս |
| Ենթադաս | pudendum?[1], Մարդու վերարտադրողական համակարգ, female organ? և անհատական անատոմիական կառուցվածք |
| Մասն է | Իգական սեռական համակարգ և Միզային համակարգ |
| Կազմված է | ցայլք, ծլիկ, ամոթաշրթեր, pudendal cleft? և vaginal orifice? |
| Զարկերակ | internal pudendal artery? |
| Երակ | internal pudendal veins? |
| Ավշային հանգույց | Superficial inguinal lymph nodes? |
| Լիմֆատիկ դրենաժ | Superficial inguinal lymph nodes? |
| Նյարդայնացած | pudendal nerve? |
| MeSH | A05.360.319.887 |
| Անատոմիայի հիմնարար մոդել | 20462 |
| Անատոմիական տերմինոլոգիա 98 | A09.2.01.001 |
| Նկարագրված է | Գրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2] |
Ամոթույք, վուլվա, կնոջ արտաքին սեռական օրգանները։ Դրանք են՝ ցայլքը՝ որովայնի առաջային պատի ստորին հատվածը, որի մաշկը ծածկված է մազերով, սեռական մեծ շուրթերը, որոնք գոյանում են մաշկային 2 ծալքերով և պարունակում են շարակցական հյուսվածք, սեռական փոքր շուրթերը, որոնք տեղադրված են մեծ շուրթերից ներս և պարունակում են ճարպագեղձեր։
Փոքր շուրթերի միջև ճեղքանման տարածությունով գոյանում է հեշտոցի նախադուռը։ Վերջինիս վերին հատվածում գտնվում է ծլիկը, որը սեռական զգացողության օրգան է և համապատասխանում է տղամարդկանց առնանդամի խորշիկավոր մարմիններին։ Ծլիկից ներքև գտնվում է միզուկի կլորացած եզրերով անցքը, դեպի հետ և ցած՝ հեշտոցի բացվածքը։ Կողմնային եզրերին բացվում են հեշտոցի նախադռան մեծ գեղձերի (ամոթույքագեղձ կամ բարթոլինյան գեղձ) ծորանները, որոնց արտազատուկը խոնավացնում է սեռական փոքր շուրթերի և հեշտոցի նախադռան լորձաթաղանթը։ Նախադռան մեջ կան մանր ճարպագեղձեր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամոթույք» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |