Դիմելու ձևեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դիմելու ձևերը որոշ լեզուներում երկրորդ դեմքի դերանունների օգտագործումների դասակարգումն է, որոնք տարբերվում են իրենց դեպի անձը կրած էմոցիոնալ երանգներով կամ ունեն տվյալ մշակույթում, հասարակության կամ այլ մարդկանց խմբում ընդունված պայմանական դերը։ Դիմելու ձևեր են հանդիսանում նաև ազգակցական կապերը, քաղաքացիական, հասարակական, մասնագիտական և այլն կարգավիճակն արտահայտող գոյականները։ Օր՝ «մայրիկ», «պարոն», «բժիշկ», «օրիորդ»…

Սոցիոլեզվաբանության մեջ տարբերակվում են երկու հիմնական դիմելու ձևեր՝ «դու» և «դուք»։