Ջովանի Պաիզիելլո
| Ջովանի Պաիզիելլո | |
|---|---|
Պաիզիելլոյի դիմանկարը, (նկարիչ` Վիժե-Լեբրեն, 1791) | |
| Հիմնական տվյալներ | |
| Բնօրինակ անուն | Giovanni Paisiello |
| Ի ծնե անուն | իտալ.՝ Giovanni Gregorio Cataldo Paisiello |
| Ծնվել է | մայիսի 9, 1740[1][2][3][…] Տարանտո[4][5] |
| Երկիր | |
| Մահացել է | հունիսի 5, 1816[1][2][3][…] (76 տարեկան) Նեապոլ, Իտալիա[6][7] |
| Ժանրեր | օպերա |
| Մասնագիտություն | կոմպոզիտոր |
| Կրթություն | Conservatorio di Sant'Onofrio in Capuana?[5] |
| Անդամակցություն | Գեղեցիկ արվեստների ակադեմիա |
| Ամուսին | Cecilia Pallini? |
Ջովանի Պաիզիելլո (իտալ.՝ Giovanni Paisiello, մայիսի 9, 1740[1][2][3][…], Տարանտո[4][5] - հունիսի 5, 1816[1][2][3][…], Նեապոլ, Իտալիա[6][7]), իտալացի երգահան, նշանակալի ազդեցություն է գործել Մոցարտի և Ռոսսինիի ոճի ձևավորման վրա։ Ընդհանուր առմամբ գրել է 148 օպերա (այդ թվում՝ «Սևիլյան սափրիչը» («Il Barbiere di Siviglia»), «La finta amante», «Il Matrimonio inaspettato» և այլն), կանտատներ, քառյակներ, սիմֆոնիաներ, հոգևոր ստեղծագործություններ և այլն։
Այստեղ է ստեղծել և բեմադրել «Աղախինը՝ տիրուհի» (1781), «Սևիլյան սափրիչ» (1782) և այլ օպերաներ։ 1784-1802 թվականներին և 1803-1815 թվականներին Նեապոլում, 1802-1803 թվականներին Փարիզում եղել է պալատական կոմպոզիտոր։ Բուֆֆօպերայի վարպետ Պաիզելլո ստեղծել է 100-ից ավելի օպերաներ, այդ թվում՝ «Գեղեցիկ ջրաղացպանուհին» (1788), «Նինա կամ Սիրուց խելակորույսը» (1789)։ Պաիզելլոի օպերաներին բնորոշ է գործողության սրընթաց զարգացումը, անսամբլային համարների աշխուժությունը։ Գրել է նաև 12 սիմֆոնիա, կամերային գործիքային պաշտամունքային ստեղծագործություններ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs(անգլերեն) — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 (not translated to it) Dizionario bio-bibliografico degli scrittori pugliesi viventi e dei morti nel presente secolo (իտալ.) — Napoli: 1893. — P. 143—144.
- ↑ 6,0 6,1 6,2 Паизиелло Джованни // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 7,0 7,1 7,2 Archivio Storico Ricordi — 1808.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջովանի Պաիզիելլո» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 77)։ |