Իզաբելա Կոլբրան
| Իզաբելա Կոլբրան | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 2, 1784[1] Մադրիդ, Իսպանիա[2] |
| Երկիր | |
| Մահացել է | հոկտեմբերի 7, 1845[3][4][5][…] (61 տարեկան) Կաստենազո[6] |
| Գերեզման | Certosa di Bologna[7][8] |
| Ժանրեր | օպերա |
| Մասնագիտություն | օպերային երգչուհի և կոմպոզիտոր |
| Երգչաձայն | կոլորատուրային սոպրանո և սոպրանո |
| Գործիքներ | վոկալ |
| Ամուսին | Ջոակինո Ռոսսինի |
Իզաբելա Կոլբրան (իսպ.՝ Isabella Colbran, փետրվարի 2, 1784[1], Մադրիդ, Իսպանիա[2] - հոկտեմբերի 7, 1845[3][4][5][…], Կաստենազո[6]), իսպանացի օպերային երգչուհի, ով ստեղծագործական հաջողությունների է հասել Իտալիայում։ Կոլբրանի ձայնը աչքի է ընկել լայն դիապազոնով, համարվել է դրամատիկական սոպրանո, ոմանց կարծիքով` մեցցո–սոպրանո, նաև սոպրանո–սֆոգատո։ Համագործակցել է իտալացի օպերային կոմպոզիտոր Ջոակինո Ռոսսինիի հետ` մարմնավորելով բազմաթիվ դերեր նրա օպերաներում («Եղիսաբեթ, Անգլիայի թագուհի» (Եղիսաբեթ), «Օթելլո» (Դեզդեմոնա), «Արմիդա» (Արմիդա), «Լճի օրիորդը» (Հեղինե), «Մեհմեդ II» (Աննա), «Շամիրամ» (Շամիրամ))։
Ամուսնացել է Ռոսսինիի հետ 1822 թ. մարտի 22–ին, ամուսնալուծվել են 1830-ական թթ. կեսերին։
Ձայնը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոլբրանի ձայնի տեմբրը բնութագրվում է որպես «քաղցր», «հյութալի»` հարուստ միջին ռեգիստրով[9][10]։ Նրա համար գրված Ռոսինիի երաժշտությունը[11] ենթադրում է երաժշտական գեղգեղանքների, ստակատոների, լեգատոների, բարձրացող և իջնող ելևէջների նկատմամբ կատարյալ վարպետություն[9]։ Նրա վոկալ դիապազոնը տարածվում էր փոքր օկտավայի ֆա դիեզից մինչև երրորդ օկտավայի մի երբեմն ֆա նոտաներ[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 varios autores Diccionario biográfico español (իսպ.) — Real Academia de la Historia, 2011.
- 1 2 Ebel O. Les femmes compositeurs de musique (ֆր.): Dictionnaire biographique — 1910.
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Die Musik in Geschichte und Gegenwart (գերմ.) — 1 — Deutschland: Bärenreiter-Verlag, 1949. — Vol. Bd. 1. Aachen-Blumner., Bd. 2. Boccherini-Da Ponte., Bd. 3. Daquin-Fechner., Bd. 4. Fede-Gesangspädagogik., Bd. 5. Gesellschaften-Hayne., Bd. 6. Head-Jenny., Bd. 7. Jensen-Kyrie., Bd. 8. Laaff-Mejtus., Bd. 9. Mel-Onslow., Bd. 10. Oper-Rappresentazione., Bd. 11. Rasch-Schnyder von Wartensee., Bd. 12. Schoberlechner-symphonische Dichtung., Bd. 13. Syrinx-Volksgesang, Volksmusik und Volkstanz., Bd. 14. Vollerthun-Zyganow., Bd. 15. Supplement, Aachen-Dyson., Bd. 16. Supplement, Earsden-Zweibrücken., Bd. 17. Register.
- ↑ Storiaememoriadibologna.it
- ↑ (unspecified title) (իտալ.)
- 1 2 http://www.forumopera.com/cd/des-limites-dun-exercice
- ↑ "Semiramide dans la fosse", April 2006 (Ֆրանսերեն)
- ↑ Բրյուսելի կոնսերատորիայում պահվում է Իզաբել Կոլբրանի ձայնի համար Ռոսսինիի կողմից գրված մոտ 180 ստեղծագործություն (շատերը ինքնագրեր), որոնք հավաքվել են «Էդմոնդ Միշո» հիմնադրամի կողմից։
- ↑ Giorgio Appolonia, Le voci di Rossini, Eda, Torino 1992, p. 174.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իզաբելա Կոլբրան» հոդվածին։ |
| ||||||||||||||||