Չառլզ Օսբորն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չառլզ Օսբորն
Ծնվել էդեկտեմբերի 18, 1894(1894-12-18)[1]
ԾննդավայրՄիսսուրի, ԱՄՆ
Մահացել էմայիսի 1, 1991(1991-05-01) (96 տարեկանում)
Մահվան վայրՍիու Սիթի, Այովա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ

Չառլզ Օսբորն (անգլ.՝ Charles Osborne, դեկտեմբերի 18, 1894(1894-12-18)[1], Միսսուրի, ԱՄՆ - մայիսի 1, 1991(1991-05-01), Սիու Սիթի, Այովա, ԱՄՆ), Այովա նահանգի բնիկներից: Ամբողջ աշխարհին հայտնի է որպես մարդ, ում զկռտոցի նոպան տևել է 68 տարի:

Ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենաերկարատև զկռտոցի նոպա ունեցած մարդ[2]:

Չառլզը սկսել է զկռտալ 1922 թվականին: Զկռտոցի նոպան սկսվել է այն պահին, երբ նա խոզ էր մորթում: Այն շարունակվում է հաջորդ 68 տարիների ընթացքում մինչև՝ 1990 թվականը[3]: Այդ ընթացքում նա զկռտում է շուրջ 430 միլիոն անգամ[4]: Զկռտոցի բուժումը չի ստացվում, սակայն դա չի խանգարում Օսբորնին վարել սովորական մարդկանց վայել կյանք. նա ամուսնանում է և երեխաներ է ունենում: Սկզբում Օսբորնի զկռտոցի միջին հաճախությունը կազմում էր րոպեում 40 անգամ, իսկ հետո այդ թիվը արդեն պակասում է, դառնալով՝ 20-25 անգամ:

Զկռտոցը ավարտվում է 96 տարեկան հասակում, իսկ մեկ տարի անց Օսբորնը ստամոքսի խոցային հիվանդության պատճառով Այովա նահանգի Սու-Սիթի քաղաքում գտնվող բժշկական կենտրոնում մահանում է[5]:

Տես Նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Social Security Death Index
  2. BBC News — Longest attack of hiccups
  3. In pictures | Guinness medical record breakers | Longest attack of hiccups. BBC News. Retrieved on 2 June 2013.
  4. «Survivor of 68-Year Hiccup Spell Dies»։ Omaha World-Herald (Sunrise ed.)։ 5 May 1991։ էջ 2.B 
  5. Survivor of 68 years Hiccup Spell Dies… Omaha World — Herald, 5 May 1991, Sunrise Edition: 2.B. Retrieved August 30, 2012.

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Survivor of 68-Year Hiccup Spell Dies. Omaha World - Herald, 05 May 1991, Sunrise Edition: 2.B.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աշխարհի ամենաերկարատև զկռտոցը՝ Գինսեսի ռեկորդների գրքով ապացուցված. Չառլզ Օսբորն» BBC News պաշտոնական կայքում