Զկռտոց
Զկռտոց, ստոծանու ակամա և արագ կծկում (կրճատում), երբ օդը կայծակնային արագությամբ ներքաշվում է և առաջանում է ձայնալարերի ճայթյունով փակում։ Դա մեկ րոպեի ընթացքում կարող է կրկնվել մի քանի անգամ։ Բժշկության մեջ այն հայտնի է որպես սինգուլտուս (լատ․՝ singultus), ինչը լատիներենից բառացի թարգմանելիս նշանակում է «հեկեկալիս շունչ վերցնել»[1]։ Զկռտոցը ռեֆլեքսային աղեղն ընդգրկող ակամա գործողություն է։ Մեկ անգամ ի հայտ գալուց հետո ռեֆլեքսն առաջացնում է ստոծանու ուժեղ կծկում ձայնալարերի փակումից 0,25 վայրկյան հետո։ Հենց դրանով էլ պայմանավորված է զկռտոցի դասական ձայնը։ Զկռտոցը կարող է առաջանալ անհատապես կամ նոպայի ձևով։ Զկռտոցի ռիթմը կամ զկռտոցների միջև ընկած ժամանակը համեմատաբար անփոփոխ է։
Զկռտոցի նոպան ընդհանուր առմամբ անցնում է առանց որևէ միջամտության։ Այնուամենայնիվ, կան բազմաթիվ տնային միջոցներ, որոնք հաճախ կիրառվում են զկռտոցի ընթացքը կրճատելու համար[2]։ Բժշկական միջամտությունը երբեմն անհրաժեշտ է քրոնիկ զկռտոցի դեպքում։
Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Զկռտոցի ձայն | |
Մարդու զկռտոցի ձայնը | |
Օգնություն |
- Ստոծանու միանգամյա կամ բազմակի, տարբեր տևողությամբ ջղաձգումներ,
- Ուսի, որովայնի, կոկորդի կամ ամբողջ մարմնի կարճ (կես վայրկյանից քիչ), անսպասելի դող,
- Զկռտոցը կարելի է ներկայացնել որպես արագ հևոց, հոգոց կամ օդի աղմուկով ներքաշում,
- Զկռտոցը կարելի է ներկայացնել նաև որպես նորմալ շնչառության կարճ, բայց ցավոտ, հաճախակի կամ հազվադեպ ընդհատում, որն առաջացնում է կոկորդի, կրծքավանդակի կամ որովայնի րոպեական ցավ։
Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ախտաֆիզիոլոգիական պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հազ,
- Չափից շատ օդի կլանում[3],
- Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդություն[4],
- Ստոծանու կերակրափաղային բացվածքի ճողվածք[5],
- Արագ ուտելը[6],
- Լարված էմոցիաներ, ինչպիսիք են վախ, տագնապ, հուզմունք, ուրախություն, էյֆորիա,
- Գազավորված ըմպելիքներ, ալկոհոլ, հացի չոր տեսակներ և որոշ կծու ուտեստներ[7],
- Օփիատների գործածում[8],
- Ծիծաղ[9]։
Զկռտոց կարող է առաջանալ մի շարք մարդկային վիճակներից։ Հազվադեպ դեպքերում այն կարող է լուրջ հիվանդության նշան հանդիսանալ։
ԿՆՀ խանգարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այլ խանգարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երիկամային անբավարարություն[10],
- Վիրահատության հետևանքով թափառող նյարդի խանգարում[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Wilkes, Garry (2 August 2007). "Hiccups". eMedicine. Medscape. Retrieved 22 April 2009.
- ↑ "Hiccups". Home Remedies.
- ↑ «Hiccups»։ WebMD։ Վերցված է փետրվարի 6, 2014
- ↑ «Gastroesophageal Reflux Disease»։ A.D.A.M Medical Encyclopedia։ PubMed Health։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-04-ին։ Վերցված է հուլիսի 18, 2016
- ↑ 5,0 5,1 Willis FM (2003)։ «Chronic hiccups»։ Modern Drugs Discovery 6 (6)։ Վերցված է հոկտեմբերի 12, 2016
- ↑ Howes, D. (2012). "Hiccups: A new explanation for the mysterious reflex". BioEssays. 34 (6): n/a. doi:10.1002/bies.201100194
- ↑ «Hiccups Happen!»։ University of Maryland Hospital for Children։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-10-ին։ Վերցված է ապրիլի 2, 2012
- ↑ «Hiccup and apparent myoclonus after hydrocodone: review of the opiate-related hiccup and myoclonus literature.»
- ↑ Milano, Meadow։ «Causes of Hiccups»։ Արխիվացված է օրիգինալից 2010-11-25-ին։ Վերցված է ապրիլի 2, 2012
- ↑ 10,0 10,1 10,2 "Hiccups: Causes". MayoClinic.com. 2011-06-03.
- ↑ Witoonpanich R, Pirommai B, Tunlayadechanont S (2004). "Hiccups and multiple sclerosis". Journal of the Medical Association of Thailand = Chotmaihet thangphaet. 87 (10): 1168–71. PMID 15560692.
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Provine, Robert R. Curious Behavior: Yawning, Laughing, Hiccupping, and Beyond (Harvard University Press; 2012) 246 pages; examines the evolutionary context for humans
- Shubin Neil (February 2008)։ «Fish Out of Water»։ Natural History 117 (1): 26–31։ INIST
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 697)։ ![]() |