Էդմոնդ Տիգրանյան
Էդմոնդ Տիգրանյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 9 (22), 1911 |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 21, 1994 (83 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի ճարտարապետության և քաղաքացիական ճարտարագիտության պետական համալսարան (1937) |
Ուշագրավ աշխատանքներ | Արմեն Տիգրանյանի հուշարձան |
![]() |
Էդմոնդ Արմենի Տիգրանյան (մարտի 9 (22), 1911, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 21, 1994, Երևան, Հայաստան), ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր (1984), ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1953)։
Կոմպոզիտոր, հասարակական գործիչ Արմեն Տիգրանյանի որդին, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Տիգրանյանի եղբայրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էդմոնդ Տիգրանյանը ծնվել է 1911 թվականին, Ալեքսանդրապոլում[1]։ 1937 թվականին ավարտել է Լենինգրադի կոմունալ շինարարության ինստիտուտի ճարտարապետության բաժինը։ 1937-1940 թվականներին աշխատել է Թբիլիսիում՝ Գ. Մ. Տեր-Միքելյանի գլխավորած «Կավտրանսպրոեկտ» ճարտարապետության արվեստանոցում, 1940-1960 թվականներին՝ Երևանի տարբեր նախագծային ինստիտուտներում։ 1960 թվականից դասավանդել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, (պրոֆեսոր՝ 1985 թվականից)։
Էդմոնդ Տիգրանյանի նախագծերով Վրաստանում կառուցվել են Սևծովյան երկաթուղային (Գագրա, Փոթի, Քոբուլեթ ) կայարանների շենքերը, կամուրջներ, բնակելի տներ, ակումբներ։
Հեղինակ է Երևանի երկաթուղային կայարանի (1949-1955), ԵՊՀ (1949-1965, 1971, 1982), Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի (1958-1965) համալիրների, Արևմտյան օդանավակայանի (1958), բնակելի և հասարակական շենքերի (1947-1956), Ջերմուկի թիվ 1 առողջարանի (1962) և այլն։
1987 թվականին Երևանում տեղադրված Արմեն Տիգրանյանի հուշարձանի ճարտարապետն է[2]։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հասարակական շենքերի և կառուցվածքների ճարտարապետական նախագծման հիմունքները։ Դասագիրք ճարտարապետաշինարարական ինստիտուտի ուսանողների համար։ Լույս, 1989, 390 էջ[3]։
- Հայ ճարտարապետների գործունեությունը Անդրկովկասում XIX դարի վերջ - XX դարի սկիզբ, Ոսկան Երևանցի, 2003, 263 էջ[4]։
- Մաքառման և արարման ուղիներով։ Արմեն Տիգրանյանի կյանքը, գործունեությունը, ստեղծագործությունը։ Ոսկան Երևանցի, 2004, 147 էջ[4]։
Կառույցներ[5][խմբագրել | խմբագրել կոդը]
- ԵՊՀ բնակելի շենք Երևանի Աբովյան փողոցում,
- Արմխիմստրոյի բնակելի շենք Երևանի Աբովյան փողոցում,
- Կարբիդի գործարանի բնակելի շենք Երևանի Բաղրամյան պողոտայում,
- Երքաղխորհրդի բնակելի շենք Երևանի Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի անկյունում,
- Բնակելի շենք Երևանի Կայարանային հրապարակում,
- Գրոմովի արշավախմբի բնակելի շենք Երևանի Այգեստան փողոցում,
- ՀԽՍՀ ԳԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի շենք Երևանում,
- Երևանի պետական համալսարանի համալիր,
- Երկաթուղային կայարան Երևանում,
- Ավիակայան երևանում,
- Ավտոկայան Երևանում,
- Տուբերկուլյոզի դիսպանսեր Երևանում,
- Արյան փոխներարկման կայան Երևանում,
- Քիմիական կոմբինատի բնակելի շենք Կիրովականում,
- Կլինիկական առողջարան Ջերմուկում,
- Ավիակայան Ջերմուկում։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արմեն Տիգրանյանի հուշարձանը Երևանում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Тигранян Эдмонд Арменович — Энциклопедия фонда «Хайазг»»։ ru.hayazg.info։ Վերցված է 2021-10-30
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ Տիգրանյան Էդմոնդ Արմենի (1989)։ Հասարակական շենքերի և կառուցվածքների ճարտարապետական նախագծման հիմունքները։ Դասագիրք ճարտարապետաշինարար. ին-տի ուսանողների համար (հայերեն)։ Լույս։ ISBN 9785545003686
- ↑ 4,0 4,1 Տիգրանյան Էդմոնդ Արմենի (2003)։ Հայ ճարտարապետների գործունեությունը Անդրկովկասում XIX դարի վերջ - XX դարի սկիզբ (հայերեն)։ Ոսկան Երևանցի։ ISBN 9789993000525
- ↑ «Эдмонд Тигранян - Архитекторы Еревана»։ Вне Строк (ru-RU)։ 2021-04-01։ Վերցված է 2021-10-30
|