Վարդան Տիգրանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վարդան Տիգրանյան
Ծնվել է դեկտեմբերի 21, 1906(1906-12-21)
Ալեքսանդրապոլ, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է օգոստոսի 7, 1974(1974-08-07) (67 տարեկանում)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություն կոմպոզիտոր
Շրջանավարտ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա

Վարդան Արմենի Տիգրանյան (դեկտեմբերի 21, 1906(1906-12-21), Ալեքսանդրապոլ, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 7, 1974(1974-08-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961)։ Կոմպոզիտոր, հասարակական գործիչ Արմեն Տիգրանյանի որդին, ՀԽՍՀ վաստակավոր շինարար Էդմոնդ Տիգրանյանի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1930-1932 թվականներին սովորել և ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, 1941 թվականին՝ Լենինգրադի կոնսերվատորիան։

Վարդան Տիգրանյանի հուշատախտակը Երևանում

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է «Սոս և Վարդիթեր» օպերան (1957), «Մեծ հարսանիք» (1945), «Շիրակ, իմ սեր» (1970) օպերետները, «Աղբյուրի մոտ» երաժշտական կատակերգությունը (1949), «Հանդիսավոր կանտատ» (1942), «Պարային սյուիտ» (1943), դաշնամուրային պիեսներ, զուգանվագ կլառնետի և դաշնամուրի համար, վոկալ երկեր, թատերական երաժշտություն, մշակել աշուղական երգեր[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007