Արազ Օզբիլիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արազ Օզբիլիզից)
Ֆուտբոլ

Արազ Օզբիլիս
Algérie - Arménie - 20140531 - Aras Ozbiliz.jpg
Անձնական տեղեկատվություն
Ազգությունը հայ
Քաղաքացիությունը Նիդերլանդներ Նիդերլանդներ
Հայաստան Հայաստան
Ծննդավայր   Ստամբուլ, Թուրքիա
Ծննդյան թիվ   մարտի 9, 1990 (25 տարեկան)
Հասակ 175 սմ
Դիրք կիսապաշտպան (հարձակվող)
Ակումբային տեղեկատվություն
Ներկա ակումբ Ռուսաստան Սպարտակ Մոսկվա
Համար 11
Պատանեկան կարիերա
1995 - 1998 Նիդերլանդներ ՀՎՎ Հոլլանդիա
1998 - 2011 Նիդերլանդներ Այաքս
Մասնագիտական կարիերա 1
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010 - 2012 Նիդերլանդներ Այաքս 26 (2)
2012 - 2013 Ռուսաստան Կուբան 24 (11)
2013 - ներկա Ռուսաստան Սպարտակ Մոսկվա 25 (3)
Ազգային հավաքական2
2012 - ներկա Հայաստան Հայաստան 12 (4)

1 Մասնագիտական կարիերայում ընդգրկված են
միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ Մայիսի 3, 2014.
2 Ազգային հավաքականի խաղերը և գոլերը
ըստ Հոկտեմբերի 15, 2013.


Արազ Օզբիլիզ (ծնվել է 1990թ.-ի մարտի 9-ին, Ստամբուլ, Թուրքիա), հայազգի ֆուտբոլիստ, հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում և Մոսկվայի Սպարտակում։

Կենսագրություն[խմբագրել]

Արազը ծնվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, հայկական ընտանիքում։ Իրեն անվանակոչել են Արաքս գետի անունով։ Տոհմը Տիգրանակերտից էր[1]։ Տոհմի ազգանունը Զբիլիզյան էր, այստեղից էլ թուրքական անվանվամբ ՝ Օզբիլիս։ 1990-ականների սկզբում ընտանիքով տեղափոխվում է Նիդերլանդներ։ 5 տարեկանից սկսել է խաղալ ֆուտբոլ և հանդես է եկել Խորնի ՀՎՎ Հոլանդիա թիմում։ Երբ նա դառնում է 8 տարեկան, սկսում է հանդես գալ Ամստերդամի «Այաքս»-ում[2]։ Հանդես գալու սկզբում ստանում է երկու լուրջ վնասվածք ՝ ոտքի խաչաձև կապանների վնասվածք և ուսի վնասվածք[3]։

Ակումբային գործունեություն[խմբագրել]

Օզբիլիզը Այաքսում Անիտայի հետ

«Այաքս»[խմբագրել]

2009 թվականի փետրվարին «Այաքս»-ը Օզբիլիսի հետ 2.5 տարվա պայմանագիր է ստորագրում[4]։ Նույն թվականի հունիսի 9-ին, հարձակվողական կիսապաշտպանը ճանաչվեց ամենատաղանդավորը երիտասարդների կազմում[5]։ Լավ խաղի շնորհիվ Արազը երիտասարդ կազմից տեղափոխվեց հիմնական կազմ և Այաքսի կազմում խաղաց 2010/11 մրցաշրջանը[6]։ 2010 թվականի նոյեմբերին Արազը երկու անգամ հայտավորվում է, մեկը Հոլանդիայի առաջնությունում ՊՍՎ-ի հետ խաղին[7], մյուսը Չեմպիոնների լիգայի Մադրիդի «Ռեալի» հետ խաղին։

Այաքսը Սպիտակ տան մոտ

Սպասված դեբյուտը կայացավ նոյեմբերի 28-ին «ՎՎՎ-Վենլո»-ի հետ խաղում։ 20-ամյա կիսապաշտպանը երկրորդ խաղակեսում ֆինլանդացի կիսապաշտպան Տեմու Տայնիոյին։ Օզբիլիսը սրեց խաղը և արագություն ավելացրեց «Այաքս»-ի խաղում։ Թիմը հաղթեց 0։ 2 հաշվով, իսկ ինքը՝ Օզբիլիսը բարձր գնահատական ստացավ Մարտինա Յոլի կողմից։ Եվ ահա մյուս խաղում առաջնության խաղաց սկզբնական կազմում։ Մի քանի օր առաջ Չեմպիոնների լիգայում իտալական «Միլան»-ի հետ հանդիպումից Արազը գրիպով հիվանդացավ և չմասնակցեց խաղին։ Այդ ժամանակ արդեն Մարտին Յոլը դուրս էր եկել գլխավոր մարզչի պաշտոնից և այդ պաշտոնը զբաղեցրել էր Ֆրանկ դե Բուրը։ Հաջորդ խաղում՝ դեկտեմբերի 12-ին վերադարձավ Արազը։ Այդ խաղում Այաքսը մրցում էր «Վիտես»-ի հետ։ Դեկտեմբերի 22-ին Ֆրանկ դե Բուրը 18 ֆուտբոլիստների ներկայացրեց, ովքեր պետք է խաղային Հոլանդիայի գավաթում «ԱԶ Ալկմար»-ի հետ, որոնց մեջ էր Արազ Օզբիլիսը։ Սակայն խաղի ժամանակ միայն 89-րդ րոպեին մտավ խաղադաշտ ՝ փոխարինելով Միրայլեմ Սուլեյմանին։ 2011 թվականի հունվարին Արազը թիմի հետ մեկնեց Թուրքիա հավաքի, որտեղ թիմը երկու ընկերական խաղ անցկացրեց՝ գերմանական «Համբուրգ»-ի և թուրքական «Գալաթասարայ»-ի հետ։ Երկու խաղում էլ Օզբիլիսը փոխարինման դուրս եկավ երկրորդ խաղակեսում։ Ապրիլի 14-ին նա երկարացրեց իր պայմանագիրը «Այաքս»-ի հետ մինչև 2014 թվականի հունիսի 30-ը։

«Կուբան»[խմբագրել]

Արազը Կուբանի կազմում

2012 թվականի մայիսի 4-ին Կրասնոդարի «Կուբան»-ը հայտարարեց, որ բանակցություններ է վարում Արազ Օզբիլիսի հետ։ Սակայն տրանսֆերի մասին լուրը պաշտանապես հայտարարվեց միայն օգոստոսի 8-ին, երբ Արազը 4 տարվա պայմանագիր կնքեց։ Դեբյուտը կայացավ 2012 թվականի օգոստոսի 20-ին Վլադիկավկազի «Ալանիա»-ի հետ խաղում։ Դավիդ Ցորաևի փոխարեն Արազը խաղադաշտ դուրս եկավ 81-րդ րոպեին։ 2012 թվականի սեպտեմբերի երկուսին Մոսկվայի «Դինամո»-ի հետ հանդիպման ժամանակ Արազը առաջին գոլը խփեց «Կուբան»-ի կազմում։ 2012/2013 մրցաշրջանի առաջին մասում Օզբիլիսը խփեց ևս վեց գնդակ։

«Սպարտակ» Մոսկվա[խմբագրել]

Օզբիլիսը Մոսկվայի «Սպարտակ»-ում

Կուբանում հաջող մրցաշրջանից հետո Մոսկվայի «Սպարտակ»-ը հետաքրքրվեց Արազով։ 2013 թվականի հուլիսի 26-ին Արազը հինգ տարվա պայմանագիր կնքեց Սպարտակի հետ։ 2013 թվականի օգոստոսի 29-ին Արազը Սպարտակի կազմում խփեց իր առաջին գնդակը Եվրոպայի լիգայի «Սանկտ-Գալլեն»-ի հետ հանդիպման ժամանակ։

Գործունեությունը հավաքականում[խմբագրել]

2010 թվականի մայիսի կեսերին Օզբիլիսը հրավեր է ստանում Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայից, մասնակցելու երիտասարդ հավաքականի հավաքին։ Ֆուտբոլիստի խոսքերով, ինքը երբեք չէր եղել Հայաստանում, բայց հույս ունի ամրապնդվել Հայաստանի երիտասարդ հավաքականում։ Երևան է ժամանում մայիսի 30-ին երեկոյան և միանգամից սկսում է մարզվել Երևանի «Փյունիկ»-ում, որպեսզի ՀՀ-ի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մոտիկից ծանոթանա Օզբիլիսի հետ։ Մարզումներին ներկա էր նաև ՀՀ-ի ֆուտբոլի երիտասարդ հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլերինգ Սերիցլեվը։ Մարզչի վրա Օզբիլիսը մեծ տպավորություն է թողնում, սակայն ֆուտբոլիստը չէր կարող հանդես գալ Հայաստանի ֆուտբոլի հավաքականում, քանի որ խնդիրներ ուներ փաստաթղթերի հետ։ 2011 թվականի փետրվարին Վարդան Մինասյանը հայտարարեց, որ Օզբիլիսը պետք է ընտրի Նիդերլանդների հավաքականի և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի միջից։ Սակայն Արազը ցանկություն հայտնեց հանդես գալ Նիդեռլանդներում, սակայն որոշ ժամանակ անց ընտրեց Հայաստանի ֆուտբոլի հավաքականը։ Օզբիլիսը կարողացավ խաղալ Սերժ Սարգսյանի հրահանգով‌[փա՞ստ]։ Դեբյուտը գոլով նշել է 2012 թվականի փետրվարի 29-ին Կանադայի ֆուտբոլի հավաքականի հետ հանդիպման ժամանակ։

Մրցելույթների վիճակագրություն[խմբագրել]

Ակումբ Սեզոն Նիդերլանդների Առաջնություն Նիդերլանդների գավաթ Եվրոպական գավաթներ[8] Այլ[9] Արդյունք
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Այաքս 2010/11 14 1 3 0 3 0 0 0 20 1
2011/12 12 1 2 0 2 1 0 0 16 2
Արդյունքում Այաքս 26 2 5 0 5 1 0 0 36 3

Նվաճումներ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Озбилиз: «Карпин мне старший товарищ, Мовсисян - брат» - Спартак-Онлайн - Блоги - Sports.ru
  2. «Aras Özbiliz geeft @ntwoord.» (nl)։ ajax.nl։ Արխիվացված օրիգինալից 2012-07-09-ին։ http://www.webcitation.org/691WO81ih։ Վերցված է 24.4.2011։ 
  3. «Özbiliz blij met debuut bij Ajax.» (en)։ goal.com։ Արխիվացված օրիգինալից 2012-07-09-ին։ http://www.webcitation.org/691WPKkiC։ Վերցված է 24.4.2011։ 
  4. «Ajax contracteert jeugdspelers.» (nl)։ ajax.nl։ Արխիվացված օրիգինալից 2012-07-09-ին։ http://www.webcitation.org/691WQhjt3։ Վերցված է 24.4.2011։ 
  5. «Özbiliz Talent van de Toekomst.» (nl)։ ajax.nl։ Արխիվացված օրիգինալից 2012-07-09-ին։ http://www.webcitation.org/691WRhAhr։ Վերցված է 24.4.2011։ 
  6. «Rugnummers Ajax-selectie 2010-2011.» (nl)։ ajax.nl։ Արխիվացված օրիգինալից 2012-07-09-ին։ http://www.webcitation.org/691WSlsr6։ Վերցված է 24.4.2011։ 
  7. «Selectie voor duel met PSV.» (nl)։ ajax.nl։ Արխիվացված օրիգինալից 2012-07-09-ին։ http://www.webcitation.org/691WTgH83։ Վերցված է 24.4.2011։ 
  8. ՈՒԵՖԱ չեմպիոնների լիգա
  9. Նիդերլանդների սուպերգավաթ