Արազ Օզբիլիս
![]() | ||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Ազգությունը | հայ | |||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 9, 1990 (33 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա | |||||||||||||||||
Հասակ | 175 սմ | |||||||||||||||||
Քաշ | 72 կիլոգրամ | |||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան (հարձակվող) | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||||||||
Համար | 16 | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Արազ Օզբիլիզ (Արաքս Զբիլիզյան) (մարտի 9, 1990[1][2], Բաքըրքյոյ, Ստամբուլի մարզ, Թուրքիա և Ստամբուլ, Թուրքիա), հայազգի ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Փյունիկի» հարձակողական ոճի կիսապաշտպան[3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արազը ծնվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, հայկական ընտանիքում։ Իրեն անվանակոչել են Արաքս գետի անունով։ Տոհմը Տիգրանակերտից էր[4]։ Տոհմի ազգանունը Զբիլիզյան էր, այստեղից էլ թուրքական անվանվամբ ՝ Օզբիլիս։ 1990-ականների սկզբում ընտանիքով տեղափոխվում է Նիդերլանդներ։ 5 տարեկանից սկսել է խաղալ ֆուտբոլ և հանդես է եկել Խորնի ՀՎՎ Հոլանդիա թիմում։ Երբ նա դառնում է 8 տարեկան, սկսում է հանդես գալ Ամստերդամի «Այաքս»-ում[5]։ Հանդես գալու սկզբում ստանում է երկու լուրջ վնասվածք ՝ ոտքի խաչաձև կապանների վնասվածք և ուսի վնասվածք[6]։
Ակումբային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Այաքս»[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականի փետրվարին «Այաքս»-ը Օզբիլիսի հետ 2.5 տարվա պայմանագիր է ստորագրում[7]։ Նույն թվականի հունիսի 9-ին, հարձակվողական կիսապաշտպանը ճանաչվեց ամենատաղանդավորը երիտասարդների կազմում[8]։ Լավ խաղի շնորհիվ Արազը երիտասարդ կազմից տեղափոխվեց հիմնական կազմ և Այաքսի կազմում խաղաց 2010/11 մրցաշրջանը[9]։ 2010 թվականի նոյեմբերին Արազը երկու անգամ հայտավորվում է, մեկը Հոլանդիայի առաջնությունում ՊՍՎ-ի հետ խաղին[10], մյուսը Չեմպիոնների լիգայի Մադրիդի «Ռեալի» հետ խաղին։
Սպասված դեբյուտը կայացավ նոյեմբերի 28-ին «ՎՎՎ-Վենլո»-ի հետ խաղում։ 20-ամյա կիսապաշտպանը երկրորդ խաղակեսում ֆինլանդացի կիսապաշտպան Տեմու Տայնիոյին։ Օզբիլիսը սրեց խաղը և արագություն ավելացրեց «Այաքս»-ի խաղում։ Թիմը հաղթեց 0։ 2 հաշվով, իսկ ինքը՝ Օզբիլիսը բարձր գնահատական ստացավ Մարտինա Յոլի կողմից։ Եվ ահա մյուս խաղում առաջնության խաղաց սկզբնական կազմում։ Մի քանի օր առաջ Չեմպիոնների լիգայում իտալական «Միլան»-ի հետ հանդիպումից Արազը գրիպով հիվանդացավ և չմասնակցեց խաղին։ Այդ ժամանակ արդեն Մարտին Յոլը դուրս էր եկել գլխավոր մարզչի պաշտոնից և այդ պաշտոնը զբաղեցրել էր Ֆրանկ դե Բուրը։ Հաջորդ խաղում՝ դեկտեմբերի 12-ին վերադարձավ Արազը։ Այդ խաղում Այաքսը մրցում էր «Վիտես»-ի հետ։ Դեկտեմբերի 22-ին Ֆրանկ դե Բուրը 18 ֆուտբոլիստների ներկայացրեց, ովքեր պետք է խաղային Հոլանդիայի գավաթում «ԱԶ Ալկմար»-ի հետ, որոնց մեջ էր Արազ Օզբիլիսը։ Սակայն խաղի ժամանակ միայն 89-րդ րոպեին մտավ խաղադաշտ ՝ փոխարինելով Միրայլեմ Սուլեյմանին։ 2011 թվականի հունվարին Արազը թիմի հետ մեկնեց Թուրքիա հավաքի, որտեղ թիմը երկու ընկերական խաղ անցկացրեց՝ գերմանական «Համբուրգ»-ի և թուրքական «Գալաթասարայ»-ի հետ։ Երկու խաղում էլ Օզբիլիսը փոխարինման դուրս եկավ երկրորդ խաղակեսում։ Ապրիլի 14-ին նա երկարացրեց իր պայմանագիրը «Այաքս»-ի հետ մինչև 2014 թվականի հունիսի 30-ը։
«Կուբան»[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի մայիսի 4-ին Կրասնոդարի «Կուբան»-ը հայտարարեց, որ բանակցություններ է վարում Արազ Օզբիլիսի հետ։ Սակայն տրանսֆերի մասին լուրը պաշտանապես հայտարարվեց միայն օգոստոսի 8-ին, երբ Արազը 4 տարվա պայմանագիր կնքեց։ Դեբյուտը կայացավ 2012 թվականի օգոստոսի 20-ին Վլադիկավկազի «Ալանիա»-ի հետ խաղում։ Դավիդ Ցորաևի փոխարեն Արազը խաղադաշտ դուրս եկավ 81-րդ րոպեին։ 2012 թվականի սեպտեմբերի երկուսին Մոսկվայի «Դինամո»-ի հետ հանդիպման ժամանակ Արազը առաջին գոլը խփեց «Կուբան»-ի կազմում։ 2012/2013 մրցաշրջանի առաջին մասում Օզբիլիսը խփեց ևս վեց գնդակ։
«Սպարտակ» Մոսկվա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կուբանում հաջող մրցաշրջանից հետո Մոսկվայի «Սպարտակ»-ը հետաքրքրվեց Արազով։ 2013 թվականի հուլիսի 26-ին Արազը հինգ տարվա պայմանագիր կնքեց Սպարտակի հետ։ 2013 թվականի օգոստոսի 29-ին Արազը Սպարտակի կազմում խփեց իր առաջին գնդակը Եվրոպայի լիգայի «Սանկտ-Գալլեն»-ի հետ հանդիպման ժամանակ։ Տեղափոխվելով՝ Սպարտակ Արասը դուրս եկավ նոր խաղամակարդակի վրա։ Թվում էր թե Յուրա Մովսիսյանի հետ Արասը Սպարտակում սարեր շուռ կտա։ Որոշ ժամանակ անց՝ Արասի ծառայություններով սկսեց հետաքրքրվել անգլիական Մանչեսթեր Յունայթեդը, սակայն Արաս Օզբիլիսի մոտ սկսեց վնասվածքների համաճարակ, որն էլ խանգարեց ֆուտբոլիստին։ 2016թ․ հունվար ամսին Արաս Օզբիլիսը վարձավճարով տեղափոխվեց Ռայո Վալեկանո։
<<Ռայո Վալեկանո>>[խմբագրել | խմբագրել կոդը]
2016թ․ հունվար ամսին Արաս Օզբիլիսը վարձավճարով տեղափոխվեց Ռայո Վալեկանո, դառնալով առաջին հայ ֆուտբոլիստը, որը երբևէ հանդես է եկել Լա Լիգայում։ Արասը հայտարարեց, որ կանի ամենինչ որպեսզի թիմը մնա պրիմերայում, սակայն Արասը այստեղ ոչնչով չկարողացավ օգնել Ռայոին։ Արաս Օզբիլիսը Ռայո Վալեկանոյի կազմում մասնակցեց 3 խաղի, և դարձավ մեկ գոլային փոխանցման հեղինակ։ 2016 թվականի ամռանը՝ Արասը տեղափոխվեց Բեշիկթաշ։
Գործունեությունը հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի մայիսի կեսերին Օզբիլիսը հրավեր է ստանում Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայից, մասնակցելու երիտասարդ հավաքականի հավաքին։ Ֆուտբոլիստի խոսքերով, ինքը երբեք չէր եղել Հայաստանում, բայց հույս ունի ամրապնդվել Հայաստանի երիտասարդ հավաքականում։ Երևան է ժամանում մայիսի 30-ին երեկոյան և միանգամից սկսում է մարզվել Երևանի «Փյունիկ»-ում, որպեսզի ՀՀ-ի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մոտիկից ծանոթանա Օզբիլիսի հետ։ Մարզումներին ներկա էր նաև ՀՀ-ի ֆուտբոլի երիտասարդ հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլերինգ Սերիցլեվը։ Մարզչի վրա Օզբիլիսը մեծ տպավորություն է թողնում, սակայն ֆուտբոլիստը չէր կարող հանդես գալ Հայաստանի ֆուտբոլի հավաքականում, քանի որ խնդիրներ ուներ փաստաթղթերի հետ։ 2011 թվականի փետրվարին Վարդան Մինասյանը հայտարարեց, որ Օզբիլիսը պետք է ընտրի Նիդերլանդների հավաքականի և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի միջից։ Սակայն Արազը ցանկություն հայտնեց հանդես գալ Նիդեռլանդներում, սակայն որոշ ժամանակ անց ընտրեց Հայաստանի ֆուտբոլի հավաքականը։ Օզբիլիսը կարողացավ խաղալ Սերժ Սարգսյանի հրահանգով[փա՞ստ]: Դեբյուտը գոլով նշել է 2012 թվականի փետրվարի 29-ին Կանադայի ֆուտբոլի հավաքականի հետ հանդիպման ժամանակ։
Մրցելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ | Սեզոն | Նիդերլանդների Առաջնություն | Նիդերլանդների գավաթ | Եվրոպական գավաթներ[11] | Այլ[12] | Արդյունք | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Այաքս | 2010/11 | 14 | 1 | 3 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 20 | 1 |
2011/12 | 12 | 1 | 2 | 0 | 2 | 1 | 0 | 0 | 16 | 2 | |
Արդյունքում Այաքս | 26 | 2 | 5 | 0 | 5 | 1 | 0 | 0 | 36 | 3 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ FBref.com(բազմ․)
- ↑ «Ցանկանում եմ հաճույք ստանալ ֆուտբոլից. Օզբիլիսը՝ Փյունիկ տեղափոխության մասին»։ 18:39 09.09.2019(չաշխատող հղում)
- ↑ Озбилиз: «Карпин мне старший товарищ, Мовсисян - брат» - Спартак-Онлайн - Блоги - Sports.ru
- ↑ «Aras Özbiliz geeft @ntwoord.» (հոլանդերեն)։ ajax.nl։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին։ Վերցված է 24.4.2011
- ↑ «Özbiliz blij met debuut bij Ajax.» (անգլերեն)։ goal.com։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին։ Վերցված է 24.4.2011
- ↑ «Ajax contracteert jeugdspelers.» (հոլանդերեն)։ ajax.nl։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին։ Վերցված է 24.4.2011
- ↑ «Özbiliz Talent van de Toekomst.» (հոլանդերեն)։ ajax.nl։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին։ Վերցված է 24.4.2011
- ↑ «Rugnummers Ajax-selectie 2010-2011.» (հոլանդերեն)։ ajax.nl։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին։ Վերցված է 24.4.2011
- ↑ «Selectie voor duel met PSV.» (հոլանդերեն)։ ajax.nl։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին։ Վերցված է 24.4.2011
- ↑ ՈՒԵՖԱ չեմպիոնների լիգա
- ↑ Նիդերլանդների սուպերգավաթ
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ajaxinside.nl կայքի պրոֆիլ Archived 2010-11-19 at the Wayback Machine. (նիդեր.)
- Վիճակագրությունը vi.nl կայքում (նիդեր.)
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
|
- Ապրող անձինք
- 1990 ծնունդներ
- Մարտի 9 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Թուրքիայում ծնվածներ
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Թուրքահայ ֆուտբոլիստներ
- Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Սպարտակ Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Այաքսի ֆուտբոլիստներ
- Թուրքական Սուպեր լիգայի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ