Յոզեֆ Կոհլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոզեֆ Կոհլեր
գերմ.՝ Josef Kohler
Դիմանկար
Ծնվել էմարտի 9, 1849(1849-03-09)[1][2][3]
ԾննդավայրՕֆենբուրգ, Բադենի Մեծ Դքսություն[4]
Մահացել էօգոստոսի 3, 1919(1919-08-03)[2] (70 տարեկան)
Մահվան վայրՇարլոտենբուրգ, Պոտսդամ, Բրանդենբուրգ, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն[4]
Քաղաքացիություն Գերմանական կայսրություն
Մայրենի լեզուգերմաներեն
ԿրթությունՀայդելբերգի համալսարան և Ֆրայբուրգի համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[4]
Մասնագիտությունբանաստեղծ, իրավունքի պատմաբան, համալսարանի դասախոս և փաստաբան
ԱշխատավայրJMU և HU Berlin
ԱնդամությունԿոստանդնուպոլսի հելլենիստական բանասիրության միություն
 Josef Kohler Վիքիպահեստում

Յոզեֆ Կոհլեր (գերմ.՝ Josef Kohler) (մարտի 9, 1849(1849-03-09)[1][2][3], Օֆենբուրգ, Բադենի Մեծ Դքսություն[4] - օգոստոսի 3, 1919(1919-08-03)[2], Շարլոտենբուրգ, Պոտսդամ, Բրանդենբուրգ, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն[4]), գերմանացի իրավաբան, բանաստեղծ, գրականագետ։ Սովորել է Ֆրայբուրգի և Հայդելբերգի համալսարաններում։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1874 թվականից եղել է Մանհայմի դատավորը, 1878 թվականից՝ Վյուրցբուրգի, 1888 թվականից՝ Բեռլինի համալսարանների պրոֆեսոր։ Ուսումնասիրել է իրավագիտության և փիլիսոփայութան համեմատական պատմությունը, հետազոտել հին իրավունքի, այդ թվում հին հայ իրավունքի պատմությունն ու նրա համակարգը, «Հին ասորական և հայկական իրավունք» (1906), «Հայ իրավունք» ։ Գրել է ուսումնասիրություններ Վիլյամ Շեքսպիրի, Ալիգերի Դանթեի, Րիխադ Վագների ստեղծագործությունների, արվեստի պատմության և այլ հարցերի վերաբերյալ։ Գեղանկարչական և թարգմանական երկերից առավել կարևոր են «Քնարական բանաստեղծություններ և բալլադներ» (1892), «Նոր բանաստեղծություններ» (1895), «Պետրարկայի սոնետները» (1902-1903

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 529

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Deutsche Nationalbibliothek Record #118564633 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.