Եվգենի Կադիլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եվգենի Կադիլով
ռուս.՝ Евгений Всеволодович Кадилов
Ծնվել էհոկտեմբերի 30, 1912(1912-10-30)
Մահացել էմարտի 9, 1995(1995-03-09) (82 տարեկանում)
Մասնագիտությունվիրաբույժ
Ալմա մատերԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ
Գիտական աստիճանանասնաբուժական գիտությունների դոկտոր (1951) և պրոֆեսոր (1954)
ՊարգևներՀայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Եվգենի Վսեվոլոդովիչ Կադիլով (հոկտեմբերի 30, 1912, Ալեքսանդրապոլմարտի 9, 1995[1]), խորհրդային հյուսվածաբան, Անասնաբուժական գիտությունների դոկտոր (1951), պրոֆեսոր (1954), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1935 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1951 թվականից նույն ինստիտուտի հյուսվածաբանության ամբիոնի վարիչն էր։ Գիտական ուսումնասիրությունները նվիրված են բրուցելոզի ժամանակ օրգանիզմի ռեակտիվականության, կենդանիների օրգանների և հյուսվածքների վերականգնման և այլ հարցերի։ 1958 թվականից անատոմների, հյուսվածաբանների և սաղմնաբանների համամիութենական գիտական ընկերության երևանյան մասնաճյուղի վարչության նախագահն էր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 154 CC-BY-SA-icon-80x15.png