Պիեզոէլեկտրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պեզոէլեկտրական սկավառակը դեֆորմացվելուց լարում է առաջացնում (չափերի փոփոխությունը պատկերում մեծացված է)

Պիեզոէլեկտրականություն, պիեզոէլեկտրական էֆեկտ, մեխանիկական լարումների ազդեցությամբ անիզոտրոպ դիէլեկտրիկներում էլեկտրական բևեռացման (ինդուկցիայի) առաջացման (ուղիղ պիեզոէլեկտրական էֆեկտ) և էլեկտրական դաշտի ազդեցությամբ մեխանիկական դեֆորմացիաների առաջացման (հակառակ պիեզոէլեկտրական էֆեկտ) երևույթը։

Ուղիղ և հակառակ պիեզոէլեկտրական էֆեկտները դիտվում են միևնույն բյուրեղներում՝ պիեզոէլեկտրիկներում։ Պիեզոէլեկտրականությունյան երևույթը քվարցի բյուրեղում առաջինը մանրամասնորեն ուսումնասիրել է Պիեռ Կյուրին եղբոր հետ (1880)։ Հետագայում պիեզոէլեկտրական հատկություններ հայտնաբերվել են ավելի քան 1500 միացություններում, որոնցից լայնորեն օգտագործվում են սեգնետյան աղը, բարիումի տիտանատը և այլն։

Բյուրեղների պիեզոէլեկտրական հատկությունները կապված են դրանց կառուցվածքի հետ։ Այդպիսի հատկություններ ունեն բոլոր պիրոէլեկտրիկները։ Մեխանիկական դեֆորմացիայի դեպքում փոխվում է պիրոէլեկտրիկի ինքնակամ բևեռացման մեծությունը, և դա դիտվում է որպես ուղիղ պիեզոէլեկտրական էֆեկտ։ Պիեզոէլեկտրական էֆեկտներ դիտվում են նաև որոշ ոչ պիրոէլեկտրիկներում (օրինակ, քվարցում)։ Ճշմարիտ է հետևյալ ընդհանուր պնդումը, սիմետրիայի կենտրոն ունեցող բյուրեղները չեն կարող լինել պիեզոէլեկտրիկներ։ Դա բացատրվում է նրանով, որ բյուրեղի դեֆորմացման ժամանակ սիմետրիայի կենտրոնը պահպանվում է, իսկ վերջինիս առկայության դեպքում բևեռացում հնարավոր չէ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 290 CC-BY-SA-icon-80x15.png