Անդրե Մարի Ամպեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Անդրե Մարի Ամպեր
Andre Marie Ampere
Ampere Andre 1825.jpg
Ծնվել է հունվարի 20, 1775({{padleft:1775|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:20|2|0}})[1][2][3][4]
Լիոն
Մահացել է հունիսի 10, 1836({{padleft:1836|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:10|2|0}})[5] (61 տարեկանում)
Մարսել[5]
Գերեզման Մոնմարտր գերեզմանատուն
Քաղաքացիություն Flag of France.svg Ֆրանսիա
Մասնագիտություն ֆիզիկոս[5], մաթեմատիկոս[5] և ճարտարագետ
Հաստատություն(ներ) Պոլիտեխնիկական դպրոց
Անդամակցություն Լոնդոնի թագավորական ընկերություն, Փարիզի գիտափիլիսոփայական միություն, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա և Պետերբուրգի գիտությունների ակադեմիա
Գիտական աստիճան պրոֆեսոր
Ստորագրություն
André-Marie Ampère signature.svg
André-Marie Ampère Վիքիպահեստում

Անդրե Մարի Ամպեր (ֆր.՝ Andre Marie Ampere, հունվարի 22, 1755, Լիոն, Ֆրանսիա - հուլիսի 10, 1836, Մարսել, Ֆրանսիա), ֆրանսիացի ֆիզիկոս և մաթեմատիկոս Ամպերը էլեկտրադինամիկայի հիմնադիրներից է, Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամ։

Ամպերի անունով են կոչել Ամպեր (Ա), Ամպեր—գալար (Ա–գ), Ամպեր—ժամ (Ա–ժ) միավորները։

Ամպերը էլեկտրական հոսանքի միավոր է, որը նախապես սահմանվել էր որպես՝ 1 Ա էլեկտրական այնպիսի անփոփող հոսանքի ուժն է, որը անցնելով 1 Օհմ դիմադրությամբ հաղորդիչով, նրա ծայրերին առաջացնում է 1 Վ լարում։

Ավելի ուշ Միավորների միջազգային համակարգում Ամպերը սահմանվել է հետևյալ կերպ՝ 1 Ա այն էլեկտրական անփոփոխ հոսանքի ուժն է, որն անցնելով վակուումում իրարից 1 մ հեռավորության վրա գտնվող ուղիղ, զուգահեռ, անվերջ երկար և չափազանց փոքր լայնական կտրվածք ունեցող 2 հաղորդիչներից յուրաքանչյուրով՝ նրանց ամեն 1 երկարության վրա առաջ է բերում 2·10 −7 Ն փոխազդեցության ուժ։

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է Լիոնում, ազնվականի ընտանիքում, 1793 թ. հայրը մահապատժի է ենթարկվել գիլյոտինով։ Երիտասարդ տարիներին նա զբաղվել է մաթեմատիկայով։ 1805 թ.-ից զբաղեցրել է Փարիզի պոլիտեղնիկական դպրոցի մաթեմատիկայի ամբիոնը։ 1914-ին ընտրվել է գիտությունների Ակադեմիայի անդամ, իսկ 1824-ից զբաղեցրել է Կոլեժ դե Ֆրանսի փորձարարական ֆիզիկայի պրոֆեսորի պաշտոնը։ Մահացել է 1836 թ. Մարսելում։

Գիտական գործունեություն[խմբագրել]

1820 մշակել է հոսանքից մագնիսական սլաքի շեղման ուղղությունը որոշելու կանոն, որը հայտնի է «լողորդի կանոն» անունով։

Նրա հիմնական զբաղմունքը եղել է էլեկտրական հոսանքի և մագնիսական դաշտի փոխազդեցության ուսումնասիրությունը. կապ է հաստատել էլեկտրական ու մագնիսական երևույթների միջև, հայտնագործել հաղորդիչներով հոսող էլեկտրական հոսանքների մեխանիկական փոխազդեցության օրենքը (Ամպերի օրենք) և ստեղծել մագնիսական առաջին տեսությունը։

Աղբյուրներ[խմբագրել]

  • Դպրոցական մեծ հանրագիտարան։ Գիրք 1, հատոր 1։ Երևան 2009, էջ 45։

Ծանոթագրություններ[խմբագրել]