Ջոզեֆ Հենրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Ջոզեֆ Հենրի
Joseph Henry
Joseph Henry-Smillie Photo-1874.jpg
Ծնվել է դեկտեմբերի 17, 1797({{padleft:1797|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:17|2|0}})[1][2][3]
Օլբանի, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[4]
Մահացել է մայիսի 13, 1878({{padleft:1878|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:13|2|0}})[1][2][3] (80 տարեկանում)
Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[4]
Գերեզման Օուկ Հիլ գերեզմանատուն
Քաղաքացիություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Դավանանք Պրեսբիտերեկան եկեղեցի (ԱՄՆ)
Մասնագիտություն ֆիզիկոս և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ) Պրինստոնի համալսարան
Սմիթսոնյան ինստիտուտ
Գործունեության ոլորտ ֆիզիկա
Անդամակցություն Լեոպոլդինա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Լինչեի ազգային ակադեմիա և American Antiquarian Society
Ալմա մատեր Օլբանի ակադեմիա
Տիրապետում է լեզուներին անգլերեն[5]
Ինչով է հայտնի էլեկտրամագնիսական ինդուկցիա, ինդուկտիվության միավոր Հենրի
Joseph Henry Վիքիպահեստում


Ջոզեֆ Հենրի, (17.12.1797 (1799), Օլբանի —13.5.1878, Վաշինգտոն), ամերիկացի ֆիզիկոս։

1832-ից՝ Պրինստոնի համալսարանի քոլեջի պրոֆեսոր, 1846-ից Սմիթսոնյան ինստիտուտի քարտուղար և տնօրեն, 1868-ից՝ ԱՄՆ-ի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Նախագահ։ Եղել է Վաշինգտոնի Փիլիսոփայական ընկերության առաջին նախագահը (1871 թվականից)։ Աշխատանքները վերաբերվում են էլեկտրատեխնիկային։ 1828-ին, կիրառելով մեկուսացված հաղորդալարից պատրաստված բազմագալար շերտավոր փաթույթներ, առաջինն է ստեղծել հզոր, մեծ ուժով ձգող էլեկտրամագնիսներ։ Հայտնագործել է ինքնինդուկցիայի երևույթը (1832 թ.) և ունակության (կոնդենսատորի) պարպման տատանողական բնույթը (1842 թ.)։ Միավորների միջազգային համակարգում նրա անունով է կոչվում ինդուկտիվության միավորը՝ հենրի։ Ունի նաև օդերևութաբանությանը նվիրված աշխատանքներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]