Ունակություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ունակություն (Էլեկտրաունակություն), էլեկտրական լիցքերի կուտակման հնարավորության չափ։ Էլեկտրատեխնիկայում այն կոչում են երկու հաղորդիչների փոխադարձ ունակություն։ Այդպիսի ունակությունը սահմանվում է որպես լիցքի մեծության և այդ հաղորդիչների պոտենցիալների տարբերության հարաբերություն։