Ռեզոնատոր
| Էլեկտրամագնիսականություն |
|---|
| Մագնիսականություն |
Ռեզոնատոր, համակարգ կամ մարմին, որում կարող է տեղի ունենալ ռեզոնանսի երևույթ։ Գործնականում սովորաբար ռեզոնատորներ են կոչվում բաշխված պարամետրերով (ազատության անվերջ թվով աստիճաններով) տատանողական համակարգերը։ Ռեզոնատորները լինում են ձայնական՝ լարը, կամերտոնը, մեմբրանը, օդային խոռոչը (Տելմհոլցի ռեզոնատոր) և այլն, էլեկտրական՝ տատանողական կոնտուրը, ծավալային ռեզոնատորը, քվարցային ռեզոնատորներ և այլն, օպտիկական՝ օրինակ, երկու զուգահեռ հարթ հայելիներից կազմված համակարգը։ Ռեզոնատորը արձագանքում է հիմնականում այն ներդաշնակ պարբերական ազդեցություններին, որոնց հաճախականությունները մոտ են իր սեփական տատանումների հաճախականությանը։ Աններդաշնակ ազդեցությունների դեպքում ռեզոնատորը կատարում է բարդ տատանումներ, սակայն դրանց սպեկտրում դարձյալ առանձնանում են հատկապես այն հաճախականությունների տատանումները, որոնք առավել մոտ են ռեզոնատորների սեփական տատանումների հաճախականությանը։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 623)։ |