Կարճ ալիքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կարճ ալիքները (ինչպես նաև դեկամետրային ալիքներ), ռադիոալիքների ընդգրկույթի այն ալիքներն են, որոնք ունեն 3ՄՀց-30ՄՀց հաճախականություն։ Կարճ ալիքները իոնոլորտից անդրադառնում են փոքր կորուստներով, այդ պատճառով իոնոլորտի և Երկրի մակերևույթից բազմակի բեկվելուց հետո նրանք կարողանում են տարածվել հեռու տարածություններում։ Կարճ ալիքներն օգտագործում են ռադիոհեռարձակման, ինչպես նաև սիրողական և պրոֆեսիոնալ ռադիոկապի։ Ընդունման որակը կախված է իոնոսֆերայում տեղի ունեցող տարբեր պրոցեսներից՝ կապված արեգակնային ակտիվության մակարդակից, օրվա և տարվա ժամանակնորից։ Ցերեկը լավ է տարածվում փոքր երկարությամբ ալիքները, իսկ գիշերը՝ երկար ալիքները։ Վերգետնյա կայանների և տիեզերական սարքերի կապի համար դրանք պիտանի չեն, քանի որ չեն անցնում իոնոսֆորայում։

Կարճ ալիքների մոտ դիտվում է մարում՝ ընդունող ազդանշանի մակարդակի փոփոխություն։ Նրանք ի հայտ են գալիս կրող հաճախության ամպլիտուդայի կարճաժամյա փոքրացման փոփոխությամբ։ Մարում առաջանում է այն պատճառով, որ ռադիոալիքները հաղորդիչից ընդունիչ են գնում տարբեր ճանապարհով և փուլով, ինտերֆերենցվում է անտենային և դրա հետևանքով թուլացնում են իրար։

Իոնոսֆերայի շերտերի ազդեցությունը կարճալիք ընդգրկույթով ռադիոալիքների տարածման վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերտ F2 - Իոնոսֆերայի ամենավերևի շերտն է։ Այս շերտի կոնցենտրացիան մեծանում է կեսօրին, իսկ ամռանը այն ավելի բարձր է, քան ձմռանը։ Մեկ թռիչքով կապի համար առավելագույն տարածումը մինչև 4000կմ է։ Որքան մեծ է շերտի կոնցենտրացիան, այնքան ավելի բարձր հաճախություն կարող է անդրադառնալ իոնոսֆերայից։ Առավելագույն հաճախությունը, որի դեպքում տեղի է ունենում անդրադարձում կոչվում է առավելագույն հաղորդվող հաճախություն ՝ (ԱՀՀ) : Անդրադարձման անկյան մեծացմանը զուգընթաց մեծանում է նաև ԱՀՀ-ն։

Շերտ F1 - Այս շերտը գոյություն ունի միայն կեսօրին։ Մեկ թռիչքով կապի համար առավելագույն տարածումը մինչև 3000կմ է։

Շերտ E - Իոնոսֆերայի անդրադարձման շերտն է։ Մեկ թռիչքով կապի համար առավելագույն տարածումը մինչև 2000կմ է։ ԱՀՀ-ն կախված է միայն անդրադարձման անկյունից։

Շերտ Es - Սա համարվում է հատուկենտ շերտ։ Այն ի հայտ է գալիս հասարակածային լայնություններում։ Բնութագիրը նման է E-ին։

Շերտ D - Իոնոսֆեևայի ամենաներքևի շերտն է և միակ կլանողը կարճալիք ընդգրկույթի ռադիոալիքների համար։ Գոյություն ունի միայն ցերեկը, գիշերն այն անհետանում է։ Գիշերը D շերտի անհետացման դեպքում հնարավոր է դառնում թույլ և հեռվում տեղակայված ռադիոկայաններից ընդունումը։ F2 շերտի անդրադարձման պատճառով և ԱՀՀ-ի փոքրացումը և գիշերը D շերտի անհետացման պատճառով պրոֆեսիոնալ ռադիոկապը կարճալիք ընդգրկույթում դժվարանում է։

Ավրորա - Հյուսիսափայլից անդրադարձած ռադիոալիքներն են։ Այս կապը առաջին անգամ օգտագործել է Գ.Ա.Ռումյանցևը ՝ լեգենդար ռադիո կենստրուկտորը։

Հեռարձակվող կարճալիքների ընդգրկույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարճալիք ռադիոհեռարձակումը իրականացվում է մոտորապես հետևյալ երկարությունն ունեցող ալիքներով ՝

1. 11 մետր, 25.600 - 26.100 ՄՀց (11,72 - 11,49 մետր).
2. 13 մետր, 21.450 - 21.850 ՄՀց (13,99 - 13,73 մետր).
3. 15 մետր, 18.900 - 19.020 ՄՀց (15,87 - 15,77 մետր).
4. 16 մետր, 17.480 - 17.900 ՄՀց (17,16 - 16,76 մետր).
5. 19 մետր, 15.100 - 15.900 ՄՀց (18,87 - 18,87 մետր).
6. 21 մետր, 13.500 - 13.870 ՄՀց (22,22 - 21,63 մետր).
7. 25 մետր, 11.600 - 12.100 ՄՀց (25,86 - 24,79 մետր).
8. 31 մետր, 9.400 - 9.990 ՄՀց (31,91 - 30,03 մետր).
9. 41 մետր, 7.200 - 7.600 ՄՀց (41,67 - 39,47 մետր).
10. 49 մետր, 5.730 - 6.295 ՄՀց (52,36 - 47,66 մետր).
11. 60 մետր, 4.750 - 5.060 ՄՀց (63,16 - 59,29 մետր).
12. 75 մետր, 3.900 - 4.000 ՄՀց (76,92 - 75 մետր).
13. 90 մետր, 3.200 - 3.400 ՄՀց (93,75 - 88,24 մետր).
14. 120 մետր, 2.300 - 2.495 ՄՀց (130,43 - 120,24 մետր).

Ցերեկային ընդգրկույթ — 11, 13, 15, 16, 19, 21 մետր, գիշերային ընդգրկույթ — 120, 90, 75, 60 մետր։

Սիրողական կարճալիքների ընդգրկույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադիոյի գոյության առաջին տասնամյակում կարծում էին, որ 250 մ-ից պակաս ալիքները քիչ պիտանի են գործնական նպատակների համար։ Այդ պատճառով գրեթե ամբողջ կարճալիք ընդգրկույթը տրվել է սիրողականների տրամադրության տակ՝ փորձարկումների համար։ Առաջին օրենսդրական ակտը, որը կանոնակարգում է սիրողական ռադիոկապը եղել է «ռադիոյի մասին օրենք» ՝ ընդունված ԱՄՆ Կոնգրեսի կողմից 1912 թվականին։ Ռադիոկապի տեխնիկայի զարգացմանը զուգընթաց պարզ դառնում, որ հնարավոր է կարճալիք կապը հեռավոր ռադիոկայանների՝ ընդհուպ հաղորդչի փոքրագույն հզորության դեպքում։ Սիրողական կարճալիք կապի համար առանձնացված է հետևյալ ընդգրկույթները։

1. 1810—2000 կՀց (160 մ, պայմանականորեն համարվում է կարճալիք)
2. 3500 — 3650 կՀց
3650 — 3800 կՀց (երկրորդական հիմունքներով)
7000 — 7100 կՀց
7100 — 7200 կՀց (երկրորդական հիմունքներով)
10 100 — 10 150 կՀց (երկրորդական հիմունքներով)
14 000 — 14 350 կՀց
18 068 — 18 168 կՀց (երկրորդական հիմունքներով)
21 000 — 21 450 կՀց
24 890 — 24 990 կՀց (երկրորդական հիմունքներով)
28 000 — 29 700 կՀց