Jump to content

Ազոտային թթու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազոտային թթու
Изображение химической структуры
Քիմիական բանաձևHNO₂
Մոլային զանգված7,8E−26 կիլոգրամ[1] գ/մոլ
Հալման ջերմաստիճան42,35 °C °C
Եռման ջերմաստիճան158 °C °C
Քիմիական հատկություններ
pKa3,2[2]
Դասակարգում
CAS համար7782-77-6
PubChem24529
EINECS համար231-963-7
SMILESN(=O)O
ЕС231-963-7
ChEBI22936
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Ազոտային թթու, HNO2 միահիմն, անկայուն, թույլ թթու։ Հայտնի է միայն նոսր լուծույթներում։ Տաքացնելիս այն ուժեղ թթուների կամ օքսիդիչների առկայությամբ քայքայվում է՝ 3HNO2=HNO3+2NO+H2O։ Կախված փոխազդող նյութից ազոտային թթուն օքսիդիչ կամ վերականգնիչ է։ Ազոտային թթվի կառուցվածքային բանաձևն է՝ HO-N=O։ Ստացվում է NO2 ջրում լուծելիս՝ 2NO2+H2O = HNO2 +HNO3, նաև նիտրատների և թթուների փոխազդմամբ։ Ազոտային թթուն և նրա աղերը՝ նիտրիտները, օգտագործվում են ազոներկանյութերի արտադրության մեջ և օրգանական սինթեզում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 NITROUS ACID
  2. Chemia analityczna (2008)Warsaw: Polish Scientific Publishers PWN, 2008. — ISBN 978-83-01-14156-1, 978-83-01-14157-8, 978-83-01-14158-5
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազոտային թթու» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 124