Օսցիլյատոր

Օսցիլյատոր, տատանակ, տատանվող ֆիզիկական համակարգ։ Հավասարակշռության դիրքի շուրջը տատանողական շարժում կատարող մակրոսկոպիկ մարմինը կոչվում է դասական օսցիլյատոր։
Գծային ներդաշնակ օսցիլյատոր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազատության մեկ աստիճան ունեցող օսցիլյատորը կոչվում է գծային։ Փոքր X շեղումների դեպքում գծային օսցիլյատորի պոտենցիալ էներգիան հավասար է
- ,
որտեղ m-ը զանգվածն է, -ն՝ տատանման ցիկլային հաճախությունը։
Այսպիսի օսցիլյատորի շարժումը նկարագրվում է
դիֆերենցիալ հավասարումով, որի լուծումը՝
- ),
կամ
- ),
(a-ն ամպլիտուդն Է, –ն՝ սկզբնական փուլը), ցույց է տալիս, որ շեղումը ժամանակի ընթացքում փոփոխվում է ներդաշնակ օրենքով։

Տատանման պարբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներդաշնակ օսցիլյատորի տատանման պարբերությունը՝
- ։
Ներդաշնակ օսցիլյատորի լրիվ էներգիան ուղիղ համեմատական է ամպլիտուդի քառակուսուն՝
- ։
Դասական ներդաշնակ օսցիլյատորի օրինակներ են զսպանակից կախված բեռը, մաթեմատիկական ճոճանակը, կամերտոնը են՝ բավականաչափ փոքր ամպլիտուդների դեպքում։
Քվանտային օսցիլյատոր[խմբագրել | խմբագրել կոդը]
Քվանտային ներդաշնակ օսցիլյատորի վիճակները որոշվում են Շրյոդինգերի հավասարման
լուծումներով, որտեղ
մեծությունը Համիլտոնի օպերատորն է, փոփոխականը՝ վիճակը նկարագրող ալիքային ֆունկցիան, En-ը՝ էներգիան․
- ,
որտեղ -ը օսցիլյատորի քվանտային թիվն է։
Քվանտային օսցիլյատորի փոքրագույն էներգիան հավասար է , ի տարբերություն դասական դեպքի, երբ
- ,
այսինքն՝ ըստ քվանտային տեսության, բացարձակ դադարի վիճակ գոյություն չունի։ Քվանտային օսցիլյատորի օրինակներ են ատոմների տատանումները մոլեկուլներում, մոլեկուլներինը՝ պինդ մարմիններում, իսկ ազատ ճառագայթման դաշտը համարժեք է տարբեր հաճախականություններով քվանտային օսցիլյատորների համախմբության։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Օսցիլյատոր» հոդվածից (հ․ 12, էջ 571 )։ ![]() |