Համաշխարհային ցուցահանդես (1889)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ցուցահանդեսին նվիրված բացիկ
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Համաշխարհային ցուցահանդես (այլ կիրառումներ)

Համաշխարհային ցուցահանդես 1889 (անգլ.՝ Exposition Universelle of 1889), ցուցահանդես, որը կազմակերպվել է 1889 թվականի մայիսի 6-ից հոկտեմբերի 31-ը Փարիզում Բաստիլի գրավման 100-ամյակի առթիվ։ Որպես մուտքի կամար ցուցահանդեսի տարածքում ինժեներ Գյուստավ Էյֆելի նախագծով կառուցվել է Էյֆելյան աշտարակը, որը նախատեսված էր քանդել ցուցահանդեսի ավարտից անմիջապես հետո։

Տաղավարների ճարտարապետները, փորձելով զգալ ապագայի շունչը, մրցում էին իրար հետ իրենց ծրագրերի ուտոպիզմով։ Չտեսնված արձագանք առաջացրեց մեքենաների 111 մետրանոց շինությունը, որը այդ ժամանակ ծածկված ամենամեծ շինությունն էր աշխարհում։ Այն կառուցել էին զոդված երկաթից, ոչ թե պողպատի ձուլվածքից։ Ինչպես և սպասվում էր, թեժ բանավեճ է ընթանում այս նյութերի գործնական և գեղարվեստական հնարավորությունների շուրջ։

Ցուցահանդեսի թագուհին մամուլի բնորոշմամբ էլեկտրականությունն էր։ Բացի դրա հնարավորություններից` ներկայացվում են տեքստիլ հաստոցներ, շոգեմեքենաներ, որոնց թվում` Դայմլերի և Բենցի մեքենաները։ Ցուցահանդեսին առաջին անգամ հանրությանը ներկայացվում է ֆոտոսրահ։

Ցուցահանդեսն ուղեկցվել է զվարճալի ժամանցային ծրագրով։ Ցուցահանդեսի շրջանակներում առաջին անգամ ներկայացվել է Ժյուլ Մասնեի «Էսկլարմոնդա» օպերան, բացվել է «Մուլեն Ռուժ» կաբարեն, պարահանդեսներ են կազմակերպվել Բաստիլի ոճով ձևավորված տաղավարում[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. L'Exposition de 1889 et la tour Eiffel, d'après les documents officiels. 1889. pp. 165-166