Հեռակառավարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հեռակառավարում, տեխնիկական միջոցների կառավարումը փոքր հեռավորություններից (մինչև 1 կմ)։ Սովորաբար կիրառվում է հեռավերահսկման հետ համատեղ։ Ավելի մեծ հեռավորությունների և շատ թվով (մի քանի տասնյակից ավելի) օբյեկտների դեպքում օգտագործում են հեռուստակառավարման համակարգեր։ Հեռակառավարման համակարգը, որպես կանոն, կատարում է պարզագույն գործողություններ՝ օբյեկտի անջատել-միացնելը, փականի բացել-փակելը և այլն։ Հեռակառավարումը լայն կիրառություն է գտել արդյունաբերական ձեռնարկությունների, էլեկտրակայանների և ցանցերի, հիդրոտեխնիկական կառույցների, երկաթուղային հանգույցների և այլ օբյեկտների դիսպետչերական համակարգերում։ Հեռակառավարման համակարգն աչքի է ընկնում պարզ կառուցվածքով և հուսալիությամբ։

Արտաքին էլեկտրական և մագնիսական դաշտերի ազդեցությունը թուլացվում է կառավարման ազդանշանների հզորության մեծացմամբ և կապի բազմաջիղ մալուխային գծի էկրանացմամբ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 359