Ջոն Մորգան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Մորգան
անգլ.՝ John Pierpont Morgan
Դիմանկար
Ծնվել էապրիլի 17, 1837(1837-04-17)[1][2][3][…]
ԾննդավայրՀարթֆորդ[4]
Մահացել էմարտի 31, 1913(1913-03-31)[1][2][3][…] (75 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա[1]
ԳերեզմանCedar Hill Cemetery[1]
Քաղաքացիություն ԱՄՆ[5]
Մայրենի լեզուանգլերեն
ԿրոնԵպիսկոպոսյան եկեղեցի
ԿրթությունCheshire Academy? (օգոստոս 1851)[6], Boston English High School? (ապրիլ 1852)[6], Boston English High School? (օգոստոս 1854) և Գյոթինգենի համալսարան (ապրիլ 1856)
ԵրկերՄորգանի գրադարան և թանգարան
Մասնագիտությունձեռնարկատեր, արվեստի կոլեկցիոներ, բանկիր և ֆինանսիստ
ԱմուսինFrances Louisa Tracy?[7] և Amelia Sturges Morgan?[7]
Ծնողներհայր՝ Junius Spencer Morgan?[7], մայր՝ Juliet Pierpont?[7]
ԱնդամությունRoxburghe Club?[8], Grolier Club? և Մատենագիտական ​​ընկերություն
ԵրեխաներJohn Pierpont Morgan, Jr.?[7], Anne Morgan?, Juliet Pierpont Hamilton?[9] և Louisa Pierpont Morgan?
Ստորագրություն
Изображение автографа
 J. P. Morgan (banker) Վիքիպահեստում

Ջոն Պիրպոնտ Մորգան Առաջին (անգլ.՝ John Pierpont Morgan, ապրիլի 17, 1837(1837-04-17)[1][2][3][…], Հարթֆորդ[4] - մարտի 31, 1913(1913-03-31)[1][2][3][…], Հռոմ, Իտալիա[1]), ամերիկացի ձեռնարկատեր, բանկիր և ֆինանսիստ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կորպորատիվ ֆինանսների և արդյունաբերական համախմբման ոլորտում է եղել 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին։

Կենսագրություն և բիզնես[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ջունիուս Սպենսեր Մորգանի՝ Լոնդոնում «J.S. Morgan & Co-ի» հիմնադրի և Ջուլիետ Պիրպոնտի ընտանիքում։ Նա կրթություն է ստացել Գյոթինգենի համալսարանում։

1857-1861 թվականներին Մորգանը ծառայել է Նյու Յորքի Duncan, Sherman & Company բանկում։ 1861 թվականին ամուսնացել է Ամելիա Ստարջեսի (1835-1862) հետ։ Երբ Մորգանի կինը մահացել է, նա երկրորդ անգամ ամուսնացել է 1865 թվականին Ֆրենսիս Լուիզ Թրեյսիի (1842-1924) հետ։ Նրանք ունեն չորս երեխա` Լուիս Մորգանը (1866-1946), Ջեկ Մորգանը (1867-1943), Ջուլիետ Մորգանը (1870-1952) և Աննա Մորգանը (1873-1952)։

Ամերիկյան քաղաքացիական պատերազմի ժամանակ (1861-1865) Մորգանը զենքի առևտուր է արել։ Ավելի ուշ կոնգրեսական հանձնաժողովն ուսումնասիրել է այդ առևտրային գործարքները, բայց Մորգանը խուսափել է պատասխանատվությունից՝ օգտագործելով պետական կապեր։ Ժամանակի շատ հարուստ մարդկանց նման, Ջոն Մորգանը խուսափել է զինվորական ծառայությունից՝ վճարելով 300 դոլար պաշտոնական փոխհատուցում[10]։

Մորգանի բանկը վերահսկում էր երկաթուղիների շինարարությունը, մասնակցել է US Steel խոշորագույն պողպատի ընկերության, General Electric էլեկտրատեխնիկական ընկերության ստեղծմանը և Ատլանտյան օվկիանոսում ֆինանսավորել է ուղևորափոխադրումները։

Ջոն Մորգանը երիտասարդ հասակում

1892 թվականին Մորգանը կազմակերպեց «Edison General Electric»-ի և «Thomson-Houston Electric Company»-ի միաձուլումը, որի արդյունքում ստեղծվեց General Electric-ը։ Նա նաև կարևոր դեր է խաղացել Միացյալ Նահանգների պողպատի կորպորացիայի, «International Harvester»-ի և «AT&T»-ի ձևավորման գործում։ Քսաներորդ դարի սկզբին Մորգանն իր կարիերայի գագաթնակետին իր գործընկերների հետ ֆինանսական ներդրումներ կատարել է շատ խոշոր կորպորացիաներում, և նրանք զգալի ազդեցություն ունեցան կառավարության անդամների, ֆինանսների և Միացյալ Նահանգների կոնգրեսի անդամների վրա։ Նա գլխավորել է բանկային կոալիցիան, որը վերջ է դրել 1907 թվականի խուճապին։ Ջոն Մորգանը «առաջընթացի դարաշրջանի» առաջատար ֆինանսավորողն է եղել։ Արդյունավետությանն ու արդիականացմանը նրա նվիրվածությունը օգնել է փոխակերպել ամերիկյան բիզնեսը։ Ադրիան Վոլդրիջը Մորգանին նկարագրել է որպես «Ամերիկայի ամենամեծ բանկիր»[11]։

1907 թվականին Մորգանը կանխեց խոշոր բանկային ճգնաժամը` հավաքելով մասնավոր ներդրողների` բանկային խուճապը վերացնելու համար[12][13]։

Մորգանը մահացել է 75 տարեկան հասակում Իտալիայի Հռոմ քաղաքում՝ քնած ժամանակ՝ իր կարողությունն ու բիզնեսը թողնելով որդուն՝ Ջոն Պիրպոնտ Մորգան կրտսերին։ Կենսագիր Ռոն Չերնոուն Մորգանի կարողությունը գնահատել է ընդամենը 118 միլիոն դոլար (որից մոտավորապես 50 միլիոն դոլարը վերագրվեց նրա հսկայական արվեստի հավաքածուին)։ Սա Ջոն Դ. Ռոքֆելլերին դրդեց ասել. «Պարզապես կարելի է մտածել, որ նա նույնիսկ հարուստ մարդ չէր»[14]։

Կոլեկցիոներ և բարերար[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորգանը հայտնի է որպես նկարների, գրքերի և արվեստի այլ գործերի կոլեկցիոներ, որոնցից շատերը նա նվիրել է Մետրոպոլիտեն արվեստի թանգարանին (Նյու Յորք), որի հովանավորն ու նախագահն էր անձամբ։ Մորգանի մահից հետո, նրա որդին 1924 թվականին բացել է Նյու Յորքի Պիրպոնտ Մորգանի գրադարանը և գրադարանի առաջին տնօրեն է նշանակել իր հոր անձնական գրադարանավարին՝ Բելլա դա Կոստա Գրինին (1883-1950)։

Մորգանը հայտնի է նաև որպես ամենամեծ բարերար։ Բացի Մետրոպոլիտեն թանգարանից, նա հսկայական գումարներ է նվիրել Ամերիկյան բնական պատմության թանգարանին, Գրոտոնի դպրոցին (Մասաչուսեթս), Հարվարդի համալսարանին (հատկապես նրա բժշկական դպրոցին), աշխատանքային դպրոցներին (դրանք խորհրդային արհեստագործական դպրոցներին համարժեք դպրոցներ էին)։

1901 թվականին գումար է հատկացրել Նիկոլա Տեսլային Մանհեթենում լուսավորության համակարգ կառուցելու համար[15]։

Թանկարժեք քարերի հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարասկզբին Ջոն Մորգանը ԱՄՆ-ում թանկարժեք քարերի հավաքածու ունեցող ամենահայտնի մարդն էր։ Նրա հավաքածուն, որը հավաքվել է տարիների ընթացքում, բաղկացած էր ավելի քան 1000 թանկարժեք քարերից։ Իր առաջին հավաքածուն նա հավաքեց «Tiffany & Co.»-ի և նրա գլխավոր գեմոլոգ Ջորջ Ֆրեդերիկ Կունցի օգնությամբ։ Այս հավաքածուն ցուցադրվել է Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսում 1889 թվականին։ Հավաքածուն ստացել է երկու ոսկե մրցանակ և գրավել է ականավոր գիտնականների, կոլեկցիոներների և լայն հասարակության ուշադրությունը[16]։

Ջորջ Ֆրեդերիկ Կունցը ստեղծեց նաև երկրորդ, նույնիսկ ավելի արժեքավոր հավաքածուն, որը ցուցադրվեց Փարիզում 1900 թվականին։

Կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նիկոլա Տեսլայի առեղծվածը / Tajna Nikole Tesle (Հարավսլավիա, 1979 թվական, ռեժիսոր` Քրսթո Պապիչ) - Մորգանի դերում Օրսոն Ուելսը
  • Ամերիկան կառուցող մարդիկ / The Men Who Built America, մինի-սերիալ, ԱՄՆ, 2012 թվական, 5-7 սերիա - Մորգանի դերում Էրիկ Ռոլանդը
  • Տիտանիկ. Արյուն և պողպատ (Իռլանդիա, Իտալիա, Ֆրանսիա, Կանադա, Մեծ Բրիտանիա, 2012 թվական) - Մորգանի դերում Քրիս Նոթը
  • Ալիենիստը / The Alienist (ԱՄՆ, սերիալ, 2018 թվական) - Մորգանի դերում Մայքլ Այրոնսայդը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 various authors Dictionary of National Biography / L. Stephen, S. LeeLondon: 1885.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118784889 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. LIBRIS — 2009.
  6. 6,0 6,1 Google Books(բազմ․) — 2005.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 Kindred Britain
  8. https://www.roxburgheclub.org.uk/membership/
  9. Geni(բազմ․) — 2006.
  10. Howard Zinn. 'A People’s History of the United States. New York: Perennial, 2003. p.255 ISBN 0-06-052837-0
  11. «The alphabet of success». [he Economist. 2016 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
  12. Работа для компетентных Морганов
  13. «Конгресс не дал бы ни цента на спасение Lehman Brothers». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.
  14. Biography of America Արխիվացված 2019-05-22 Wayback Machine //learner.org
  15. «Властелин мира: Никола Тесла (фильм)». Автор и режиссёр Виталий Правдивцев
  16. Morgan and His Gem Collection Արխիվացված 2014-03-26 Wayback Machine; George Frederick Kunz: Gems and Precious Stones of North America, New York, 1890, accessed online February 20, 2007.