Երկբեկում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երկբեկում, կրկնակի ճառագայթաբեկում, անիզոտրոպ միջավայրով անցնելիս լուսային ճառագայթի տրոհումը երկու բաղադրիչի։ Այդ միջավայրի բեկման ցուցիչը կախված է լուսային ալիքի էլեկտրական վեկտորի ուղղությունից։ Դա է պատճառը, որ երկբեկումից առաջացած երկու ճառագայթներն ունեն -ի տատանման տարբեր կողմնորոշումներ (բևեռացած են փոխուղղահայաց հարթություններում) և տարածման տարբեր արագություններ։ Միառանցք բյուրեղներում ճառագայթներից մեկի (սովորական ճառագայթ) բևեռացման հարթությունն ուղղահայաց է գլխավոր հատույթին (տարածման ուղղությամբ և օպտիկական առանցքով տարված հարթություն), իսկ մյուսինը (ոչ սովորական ճառագայթ) զուգահեռ է այդ հատույթին։ Սովորական ճառագայթի համար բեկման ցուցիչը (Ոս ) անկախ է ուղղությունից, իսկ ոչ սովորական ճառագայթի համար (Ոոչ ս) տարբեր ուղղություններով տարբեր է։ Եթե լույսը տարածվում է օպտիկական առանցքի ուղղությամբ, Ոս = Ոոչ ս, մյուս բոլոր դեպքերում ՈսՈոչ ս։ Երկբեկումը բնութագրվում է Ոոչ ս–Ոս մեծությամբ։ Բյուրեղը համարվում է դրական, երբ և բացասական, երբ ։

О կետից (նկ․) տարբեր ուղղություններով տարված վեկտորների (Ոս և Ոոչ ս–ի արժեքներին հավասար երկարություններով) ծայրակետերի երկրաչափական տեղը սովորական ալիքի համար գնդային, իսկ ոչ սովորականի համար էլիպսոիդային մակերևույթ է։ Երկառանցք բյուրեղներում երկու ճառագայթներն էլ սովորական են, այսինքն՝ բեկման ցուցիչները կախված են ուղղությունից։ Երկբեկումը որոշ դեպքերում (օրինակ, իսլանդական սպաթի բավական հաստ բյուրեղում) հայտնաբերվում է ճառագայթների տարածական բաժանմամբ, իսկ բարակ թիթեղներում՝ բևեռացած լույսի ինտերֆերենցիայով։ Երկբեկումը դիտվում է ոչ միայն բյուրեղներում, այլև արհեստական անիզոտրոպ միջավայրերում՝ շնորհիվ էլեկտրական, մագնիսական դաշտի կամ մեխանիկական լարումների (տես Ֆոտոառաձգականության) ազդեցության։

Երկբեկումը կիրառվում է բյուրեղի կառուցվածքի ուսումնասիրման, ինչպես նաև բևեռացած լույս ստանալու համար։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 601