Լուծիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էթանոլը և ացետոնը լայն տարածում ունեն, որպես լուծիչ։

Լուծիչ, պինդ, հեղուկ և գազային նյութեր լուծող հեղուկ, գազային կամ պինդ նյութ։ Սովորաբար օգտագործվում են, որպես օրգանական լուծիչ՝ քիմիակական մաքրման համար (ացետոն, սկիպիդար), սոսինձների և լաքերի հեռացման համար (ացետոն, մեթիլ սպիրտ), լվացող միջոցներում (ցիտրուսային տերպեններ) և քիմիական սինթեզում։ Սովորաբար լուծվող նյութը և լուծիչը նույն բնույթի են՝ նմանը նմանի մեջ է լուծվում, այսինքն՝ բևեռացված լուծիչով լուծվում են բևեռացված նյութերը։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի լուծիչների դասակարգման սկզբունք՝ ըստ նրանց բնույթի․

  • օրգանական և ոչ օրգանական։
  • հեղուկ և պինդ։
  • ապրոտոն (ոչ ակցեպտոր, ոչ դոնոր) և պրոտոֆիլային (և ակցեպտոր, և դոնոր)։

Գոյություն ունի նաև որակական և կիսաորակական դասակարգում։

Հաճախ, մանավանդ օրգանական քիմիայում, անհրաժեշտություն է առաջանում լուծիչները համեմատել և օպտիմալ տեսակ ստանալ։ Բևեռացումը բնութագրող բացարձակ որակական ցուցանիշ չկա։ Հաճախ նրանց գնահատում են դիէլեկտրիկ թափանցելիությամբ, երկբևեռ մոմենտով[1]։ Գոյություն ունի նաև լուծիչի բևեռացման յուրատեսակ գնահատման ձև, օրինակ, լուծիչի բևեռացման ունակությունը, էթանոլի 80 % ընդունվում է 0[2]։

Գունավոր տպագրության մեջ նույնպես հանդիպում է «էլյուոտրոպային շարք» հասկացությունը[3]։

Ֆիզիկական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուծիչ Քիմիական բանաձև Եռման ջերմաստիճան[4]
(°C)
Դիէլեկտրիկ թափանցելիություն[5] Խտություն
(g/mL)
Երբևեռ մոմենտ
(D)

Ոչ բևեռացված լուծիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պենտան CH3CH2CH2CH2CH3 36 1.84 0.626 0.00
Ցիկլոպենտան Cyclopentane 200.svg
C5H10
40 1.97 0.751 0.00
Հեքսան CH3CH2CH2CH2CH2CH3 69 1.88 0.655 0.00
Ցիկլոհեքսան Cyclohexane-2D-skeletal.svg
C6H12
81 2.02 0.779 0.00
Բենզոլ Benzene 200.svg
C6H6
80 2.3 0.879 0.00
Տոլուոլ C6H5-CH3 111 2.38 0.867 0.36
1,4-դիօքսին 1-4-Dioxane.svg
C4H8O2
101 2.3 1.033 0.45
Քլորոֆորմ CHCl3 61 4.81 1.498 1.04
Դիէթիլ եթեր CH3CH2-O-CH2CH3 35 4.3 0.713 1.15
Դիքլորմեթան(DCM) CH2Cl2 40 9.1 1.3266 1.60

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2004-01-18-ին։ Վերցված է 2008-11-03 
  2. Днепровский А. С., Темникова Т. И. Теоретические основы органической химии. Л.: Химия, 1991. С. 242
  3. Лабораторное руководство по хроматографическим и смежным методам. / Ред. О. Микеш. М.: Мир, 1982. С. 184
  4. Solvent Properties – Boiling Point Archived 14 June 2011 at the Wayback Machine.. Xydatasource.com. Retrieved on 2013-01-26.
  5. Dielectric Constant Archived 4 July 2010 at the Wayback Machine.. Macro.lsu.edu. Retrieved on 2013-01-26.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես՝ solvent Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 677 CC BY-SA icon 80x15.png