Jump to content

Դիէլեկտրական թափանցելիություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիէլեկտրիկ միջավայրում վերակողմնորոշված լիցքավորված մասնիկները ստեղծում են բևեռացման էֆեկտ։

Դիէլեկտրական թափանցելիություն, դիէլեկտրիկ թափանցելիություն, ֆիզիկական մեծություն, բնութագրում է միջավայրի էլեկտրամեկուսիչ հատկությունները։ Ցույց է տալիս էլեկտրական ինդուկցիայի կախվածությունը էլեկտրական դաշտի լարվածությունից։ Որոշվում է էլեկտրական դաշտի ազդեցության տակ դիէլեկտրիկների բևեռացման երևույթով և միջավայրի դիէլեկտրական ընկալունակությամբ, ինչը բնութագրում է դիէլեկտրիկի բևեռացման աստիճանը էլեկտրական դաշտի ազդեցության տակ։ Տարբերում են հարաբերական և բացարձակ դիէլեկտրական թափանցելիություններ։

Բացարձակ դիէլեկտրական թափանցելիություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միավորների միջազգային համակարգում

որտեղ ε-ը նյութի (միջավայրի) բացարձակ դիէլեկտրական թափանցելիությունն է (չափողականությունը՝ Ֆ/մ), εr-ը՝ հարաբերական դիէլեկտրական թափանցելիությունը, ε0 = 8.8541878176.. × 10−12 Ֆ/մ՝ վակուումի դիէլեկտրական թափանցելիությունը։ χ-ն՝ դիէլեկտրկկական ընկալունակությունը (չափողականություն չունի)։

Հարաբերական դիէլեկտրական թափանցելիություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարաբերական դիէլեկտրական թափանցելիությունը անչափ մեծություն է։ Ցույց է տալիս, թե վակուումի համեմատ որքան փոքր է երկու էլեկտրական լիցքերի փոխազդեցության ուժը միջավայրում։ Օդի և գազերի մեծ մասի համար այդ մեծությունը նորմալ պայմաններում մոտիկ է մեկին (միջավայրերի փոքր խտության պատճառով)։ Պինդ կամ հեղուկ դիէլեկտրիկների մեծ մասի համար հարաբերական դիէլեկտրական թափանցելիությունը 2-ից 8 միջակայքում է (ստատիկ դաշտի դեպքում)։ Բավականաչամ մեծ է ջրի համար՝ մոտ 80։ Հարաբերական դիէլեկտրական թափանցելիությունը մեծ է նաև մէծ էլեկտրական դիպոլային մոմենտ ունեցող դիէլեկտրիկների համար։

Հարաբերական դիէլեկտրական թափանցելիության արժեքը որոշ նյութերի համար

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՆյութըՔիմիական բանաձևըՉափման պայմաններըεr-ի արժեքը
Վակուում--1
Օդ-Նորմալ պայմաններ, 0,9 ՄՀց1,00058986 ± 0,00000050
Ածխաթթու գազCO2Նորմալ պայմաններ1,0009
Տեֆլոն--2,1
Նեյլոն--3,2
Պոլիէթիլեն[-СН2-СН2-]n-2,25
Պոլիստիրոլ[-СН2-С(С6Н5)Н-]n-2,4-2,7
Կաուչուկ--2,4
Բիթում--2,5-3,0
ԾծմբաածխածինCS2-2,6
ՊարաֆինС18Н38 − С35Н72-2,0-3,0
Թուղթ--2,0-3,5
Էլեկտրոնային պոլիմերներ2-12
Էբոնիտ(C6H9S)22,5-3,0
Օրգանական ապակի--3,5
ԿվարցSiO2-3,5-4,5
Սիլիցիումի երկօքսիդSiO23,9
Բետոն4,5
Ճենապակի4,5-4,7
Ապակի4,7 (3,7-10)
Գետինաքս --5-6
Փայլար--7,5
Ռեզին7
Ադամանդ5,5-10
ԱղNaCl3-15
ԳրաֆիտC10-15
Կերամիկա10-20
ՍիլիցիումSi11.68
ԲորB2.01
ԱմոնիակNH320 °C17
0 °C20
−40 °C22
−80 °C26
Էթիլ սպիրտC2H5OH կամ CH3-CH2-OH27
ՄեթանոլCH3OH30
ԷթիլենգլիկոլHO—CH2—CH2—OH37
ՖուրֆուրոլC5H4O242
ԳլիցերինHOCH2CH(OH), CH2OH կամ C3H5(OH)30 °C41,2
20 °C47
25 °C42,5
ՋուրH2O200 °C34,5
100 °C55,3
20 °C81
0 °C88
Ֆլուորական թթուHF0 °C83,6
ՖորմամիդHCONH220 °C84
Ծծմբական թթուH2SO420-25 °C84-100
Ջրածնի պերօքսիդH2O2−30 °C — +25 °C128
ԿապտաթթուHCN(0-21 °C)158
Տիտանի երկօքսիդTiO2-86-173
Կալցիումի տիտանատCaTiO3-170
Ստրոնցիումի տիտանատSrTiO3-310
Բարիում--500
Բարիումի տիտանատBaTiO3(20-120 °C)1250-10000
Կապարի ցիրկոնատ-տիտանատ(Pb[ZrxTi1-x]O3, 0<x<1)500-6000
Սոպոլիմերներ--մինչև 100000
Կադմիումի սուլֆիդCdS9,3

Էլեկտրական հաստատուն

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 382