Միաբյուրեղ
Արտաքին տեսք
| Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Միաբյուրեղ, անընդհատ բյուրեղային ցանցով և հատկությունների անիզոտրոպությամբ բնութագրվող առանձին համասեռ բյուրեղ։ Արհեստականորեն աճեցնում են հալույթներից, լուծույթներից, գոլորշիներից, ինչպես նաև պինդ վիճակում գտնվող նյութից։ Միաբյուրեղների արտաքին ձևը կախված է ատոմաբյուրեղական կառուցվածքից և բյուրեղացման պայմաններից։ Գոյություն ունեն նաև բնական միաբյուրեղներ, օրինակ, քվարցի, քարաղի, իսլանդական սպաթի, ալմաստի միաբյուրեղները։ Արտաքին ներգործությունների (լույս, ջերմաստիճան, ճնշում և այլն) ազդեցությամբ միաբյուրեղները կարող են փոխել իրենց հատկությունները, այդ պատճառով դրանցից պատրաստված սարքերը լայնորեն կիրառվում են ռադի էլեկտրոնիկայում, քվանտային էլեկտրոնիկայում, հաշվողական տեխնիկայում, ձայնագրության մեջ։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 522)։ |