Բյուրեղների պարզ ձևեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բյուրեղների պարզ ձևեր, նիստերի համախումբ, որն ստացվում է տվյալ որևէ նիստից բյուրեղագիտական կետային խմբի համաչափության գործողություններով։ Այդ նիստերը երկրաչափորեն համաչափ են, ֆիզիկական և քիմիական հատկություններով՝ միանման։ Եթե պարզ ձևի նիստերի միակցությունը չի պարունակում տարածությունը, կոչվում է բաց պարզ ձև, եթե պարունակում է՝ փակ։ Բյուրեղների պարզ ձևերը հնարավոր են բոլոր համակարգերի համար, բացի խորանարդայինից, որի համար բնորոշ են միայն փակ պարզ ձևեր։ Եթե պարզ ձևի նիստերը բյուրեղի համաչափության միևնույն տարրին ուղղահայաց կամ զուգահեռ չեն և հավասար անկյուններով համաչափության համարժեք տարրեր չեն հատում, կոչվում են ընդհանուր, հակառակ դեպքում՝ մասնակի։ Գոյություն ունեն 47 պարզ ձևեր, որոնք ստացվում են համաչափության 32 բյուրեղագիտական կետային խմբերից ընդհանուր և մասնակի ձևերի ընտրությամբ։ Համաչափության այն կետային խմբերում, որոնք պարունակում են միայն պարզ առանցքներ, հնարավոր են բյուրեղների էնանտիամորֆ՝ աջ և ձախ ձևեր, որոնց հետ միասին պարզ ձևերի թիվը դառնում է 53։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png