Շագանակենի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շագանակենի
Bad-homburg-schlosshof-kastanie-002.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Ընտանիք Հաճարազգիներ
Լատիներեն անվանում
Castanea


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Շագանակենի, իսկական (լատ.՝ Castanea), հաճարազգիների ընտանիքի ծառանման բույսերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսաբանական նկարազարդումը գրքից О. В. Томе «Flora von Deutschland, Österreich und der Schweiz», 1885

Երկարակյաց (500 տարի և ավելի), խոշոր ծառ է, մինչև 35 մ բարձրությամբ և 2 մ տրամագծով։ Սաղարթը՝ գմբեթաձև, խիտ, ուժեղ ճյուղապատված։ Արմատային համակարգը հզոր է և խոր։ Ծաղիկները մանր են, միասեռ կամ երկսեռ, խաչաձև փոշոտվող, ծաղկաբույլը՝ կատվիկ։

Տերևները՝ խոշոր, հերթադիր, երկար, սրածայր։ Պտուղը ընկույզ է, կլոր, տափակավուն՝ պատված գորշավուն պտղապատյանով, պտղամաշկի՝ հաստ, շագանակագույն, մուգ դարչնագույն երանգով։ Պտղամիսը՝ սպիտակ, կիսահյութալի, քաղցր, համեղ, սննդարար։

Քիմիական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարունակում է օսլա՝ 60%, շաքարներ՝ մինչև 17%, ազոտային նյութեր՝ 8-11%, ճարպեր՝ 2% և ավելի, օրգանական թթուներ (խնձորաթթու, կիտրոնաթթու

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պտուղներն օգտագործվում են թարմ և եփած վիճակում, հրուշակեղենի արտադրությունում՝ որպես սուրճի սուրոգատ, բնափայտը՝ ատաղձագործության, կահույքի և խառատային արտադրությունում, շինարարության մեջ։ Բնափայտը, կեղևը և ծաղկակալները հարուստ են դաբաղանյութերով և ներկանյութերով։ Խոնավասեր բույս է։

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմանում է պատվաստով, մացառներով և սերմերով։ Պատվաստված բույսերը բերք են տալիս 5-10-րդ, իսկ սերմնաբույսերը՝ 10-15-րդ տարում։ 50 տարեկանում բերքատվությունը՝ մինչև 1 տ/հա։ Լավ է աճում թթու, գորշ և միջին խոնավության հողերում։ ԽՍՀՄ-ում մշակվում են խոշորապտուղ, մանրապտուղ և այլ սորտեր, իսկ արտասահմանյան սորտերից տարածված են լիոնյանը, նեապոլյանը և այլն։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենաշատ շագանակ արտադրող երկրները ըստ տարիններ
(տոննա)
Դասակարգում Երկիր 2009 2010 2011
1 {{{2}}} Չինաստան 1,550,000 1,620,000 1,700,000
2 {{{2}}} Թուրքիա 61,697 59,171 60,270
3 {{{2}}} Իտալիա 50,872 48,810 57,493
4 Flag of South Korea.svg Հարավային Կորեա 75,911 68,630 55,780
5 {{{2}}} Բոլիվիա 53,577 53,577 53,577
6 {{{2}}} Հունաստան 14,000 20,900 21,500
7 Flag of Japan.svg Ճապոնիա 21,700 23,500 19,100
8 {{{2}}} Պորտուգալիա 24,305 22,350 18,271
9 {{{2}}} Հյուսիսային Կորեա 10,201 9,628 11,000
10 {{{2}}} Իսպանիա 10,000 10,000 10,000
World 1,890,179 1,954,623 2,022,831
Source: UN Food & Agriculture Organization[1]

Հայտնի է 14 տեսակ, որոնք աճում են Հյուսիսային Ամերիկայում, Ճապոնիայում, Չինաստանում, Միջերկրածովյան երկրներում, ԽՍՀՄ-ում մշակվում է 1 տեսակ՝ շագանակենի սովորականը (C․ sativaԿովկասի սևծովյան առափնյա շրջաններում և Անդրկովկասում։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաքսոնոմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շագանակենի դասը մտնում է հաճարազգիների ընտանիքի մեջ։

  ավելի քան 7 ընտանիք (համաձայն APG II Համակարգի)   Ավելի քան 3 տեսակ (համաձայն APG II Համակարգի)  
         
  կարգ Հաճարազգիներ     Castaneoideae ենթաընտանիք     f1
               
  բաժին
Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր
    Հաճարազգիների Հաճարազգիներ ընտանիքի     դաս Շագանակենի    
             
  ավելի քան 44 կարգի ծաղկավոր բույսեր
(համաձայնAPG II Համակարգի)
  ևս 1 ենթաընտանիք Fagoideae   f2
     

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Production of Chestnut by countries»։ UN Food & Agriculture Organization։ 2011։ Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 21–ին 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Род 366. Каштан — Castanea Mill // Флора СССР. В 30 т. / Гл. ред. и ред. тома акад. В. Л. Комаров. — М.—Л.: Изд-во АН СССР, 1936. — Т. V. — С. 320—322. — 762 + XXVI с. — 5175 экз.
  • Соколов С. Я. Род 3. Каштан — Castanea L. // Деревья и кустарники СССР. Дикорастущие, культивируемые и перспективные для интродукции. / Ред. тома С. Я. Соколов. — М.—Л.: Изд-во АН СССР, 1951. — Т. II. Покрытосеменные. — С. 405—419. — 612 с. — 2500 экз.
  • Philips, Roger (1979). Trees of North America and Europe. New York: Random House. ISBN 0-394-50259-0

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 411 CC-BY-SA-icon-80x15.png