Կարդիոսկլերոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարդիոսկլերոզ
Տեսակ հիվանդություն[1]
Ենթադաս զակերակային հիվանդություն[1] և սրտանոթային հիվանդություն
Պատճառ աթերոսկլերոզ
Բուն պատճառ C35505[1] և C50625[1]
Վնասում է coronary artery և coronary artery
Բժշկական մասնագիտություն սրտաբանություն և cardiac surgery
OMIM 300464, 607339, 608316, 608318, 608320, 608901, 610938, 610947, 611139, 612030, 614293 և 614466
MedlinePlus 007115
eMedicine 349040
MeSHID D003324, D003327 և D017202
Disease Ontology DOID:3393
NCI Thesaurus C35505[1] և C50625[1]
Coronary artery disease Վիքիպահեստում

Կարդիոսկլերոզ (հունարեն՝ χαρδία - սիրտ և σχλήρωσις - կարծրացում), սրտամկանի ախտաբանական վիճակ, պայմանավորված է սրտամկանում շարակցական հյուսվածքի գերաճումով, որով փոխարինվում է ֆունկցիոնալ մկանային հյուսվածքը։ Կարդիոսկլերոզն որպես կանոն առաջանում է սրտի որևէ քրոնիկական կամ սուր հիվանդության (պսակաձև անոթների անբավարարություն, սրտամկանի բորբոքում և այլն) հետևանքով։ Այն կարող է լինել տարածուն (դիֆուզ) և օջախային։ Հիմնական և ամենավաղ ախտանշաններից է հևոցը։ Հիվանդության զարգացման հետ մեկտեղ ի հայտ են գալիս սրտային անբավարարության ախտանշանները՝ պուլսի հաճախացում, ոտքերի այտուց, լյարդի մեծացում, շնչարգելություն։ Հաճախ խանգարվում է սրտի գործունեության ռիթմը, մեծանում են սրտի չափերը։ Սրտի փականներում շարակցական հյուսվածքի աճը կարող է սրտի արատների պատճառ դառնալ։

Բուժումը. սրտամկանի արյան շրջանառության լավացում (անոթալայնիչներ, հակամակարդիչներ), սրտի անբավարարության (ստրոֆանտին, դիգիտալիս, միզամուղներ) և առիթմիայի վերացում (քինիդին, նովոկաինամիդ), սննդի ռեժիմի պահպանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 316 CC-BY-SA-icon-80x15.png