Պսակաձև զարկերակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պսակաձև զարկերակներ
Տեսակզարկերակներ և անատոմիական կառուցվածքների դաս
Ենթադասզարկերակներ, vas privatum?, systemic artery?[1] և անհատական ​​անատոմիական կառուցվածք
Մասն էcoronary circulation?
Անատոմիական տեղայնացումՍիրտ
Լատիներեն անվանումArteriae coronariae
ՀամակարգՍիրտ-անոթային
Foundational Model of Anatomy49893
 Coronary arteries Վիքիպահեստում

Պսակաձև զարկերակներ (կորոնար զարկերկներ), պսակաձև արյան շրջանառության զարկերակային արյունատար անոթներն են, որոնք սրտամկանը արյունամատակարարում են թթվածնով հարուստ արյամբ։ Սիրտը կարիք ունի թթվածնի մշտական մատակարարման[2]։

Կորոնար զարկերակները շրջապատում են սիրտը բոլոր կողմերից։ Երկու գլխավոր ճյուղերն են ձախ կորոնար զարկերակը և աջ կորոնար զարկերակը, որոնք սկիզբ են առնում աորտայից։ Կորոնար զարկերակները կարող են բաժանվել կատեգորիաների նաև ըստ դրանց արյունամատակարարման հատվածի, օրինակ՝ էպիկարդիալ զարկերակներ՝ որոնք տեղակայված են էպիկարդի վրա կամ սրտի առավել արտաքին հատվածների հյուսվածքներում և միկրովասկուլյար անոթներ, որոնք տեղակայված են ավելի մոտ էնդոկարդին կամ սրտի առավել խորը հյուսվածքներում[3]։

Պսակաձև զարկերակների նվազած ֆունկցիան կարող է հանգեցնել դեպի սիրտ թթվածնով և սննդանյութերով հարուստ արյան մատակարարման նվազմանը։ Ինչն էլ կարող է ազդել սրտի արյուն մղելու և ողջ օրգանիզմը արյունամատակարարելու ֆունկցիայի վրա։ Այսպիսով, կորոնար ցարկերակների ցանկացած հիվանդություն կարող է լուրջ ազդեցություն ունենալ առողջության վրա՝ կրծքահեղձուկի, սրտամկանի ինֆարկտի և անգամ մահվան առաջացման հավանականությամբ[4]։

Կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու գլխավոր կորոնար զարկերակները՝ աջ և ձախ տալիս են հետագա ճյուղավորումներ և արյունամատակարարում սիրտը, ինչպես ցույց է տրված <<Պսակաձև զարկերակների ավազան>> պատկերում՝

Պսակաձև զարկերակների ավազան

Ձախ պսակաձև զարկերակը սկիզբ է առնում աորտայից՝ աորտալ պականի ձախ փեղկից վեր և արյունամատակարարում է սրտի ձախ կեսը։ Այն ճյուղավորվում է երկու զարկերակների՝ ձախ առաջային վայրէջ և ձախ շրջանցող զարկերակների։ Ձախ առաջային վայրէջ զարկերակը արյունամատակարարում է միջփորոքային միջնապատը և ձախ փորոքի առաջային պատը։ Ձախ շրջանցող զարկերակը արյունամատակարարում է ձախ փորոքի ազատ պատը։ Մարդկան մոտ 33%-ի շրջանում հետին վայրէջ զարկերակը սկիզբ է առնում ձախ պսակաձև զարկերակից[5], որն արյունամատակարարում է ձախ փորոքի հետին և ստորին պատերը։ Երբեմն ձախ առաջային վայրէջ և ձախ շրջանցող զարկերակների կազմած անկյան շրջանում սկիզբ է առնում ևս մեկ ճյուղ՝ ռամուսը կամ միջանկյալ զարկերակը[6]։

Աջ պսակաձև զարկերակը սկիզբ է առնում աորտայից՝ աորտալ պականի աջ փեղկից վեր։ Այն ընթանում է աջ կորոնար ակոսով դեպի վար, դեպի կորոնար և հետին միջփորոքային ակոսների միացման հատվածը։ Աջ պսակաձև զարկերակը տալիս է աջ եզրային զարկերակային ճյուղեր և մարդկանց 67%-ի շրջանում նաև սկիզբ է տալիս հետին վայրէջ զարկերակին[5]։ Աջ եզրային զարկերակները արյունամատակարարում են աջ փորոքը, իսկ հետին վայրէջ զարկերակը ձախ փորոքի հետին և ստորին պատերը։

Մարդկանց 45 տոկոսի շրջանում առկա է նայև կոնուսային զարկերակը, որն ապահովում է կոլատերալ արյունամատակարարում՝ ձախ առաջային վայրէջ զարկերակի խցանման դեպքում[7][8]։

Կլինիկական նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պսակաձև զարկերակների նեղացում կարող է առաջանալ՝ աթերոսկլերոզի (առավել հաճախ դիտվող պատճառ), արտերոսկլերոզի կամ արտերոլոսկլերոզի հետևանքով։ Աթերոսկլերոզի դեպքում անոթի պատում ձևավորվում է աթերոսկլերոտիկ վահանիկ, որը կազմված է խոլեստերինային նստվածքներից և այլ նյութերից։ Պսակաձև զարկերակային հիվանդությունը կամ սրտի իշեմիկ հիվանդությունը հասկացություններ են, որոնք բնութագրում են պսակաձև անոթների նեղացումը[9]։

Հիվանդության առաջընթաց զարգացման արդյունքում վահանիկները կարող են մասամբ փակել արյան հոսքը դեպի սրտամկան։ Առանց անհրաժեշտ քանակությամբ արյան մատակարարման (իշեմիա) սիրտն ընդունակ չէ կծկվել անհրաժեշտ չափով, հատկապես բարձրացած թթվածնապահանջի պայմաններում։ Կայուն կրծքային հեղձուկի կամ կայուն ստենոկարդիայի դեպքում ֆիզիկական ակտիվության ժամանակ առաջանում է կրծքավանդակի ցավ, որն անցնում է հանգստի պարագայում։ Անկայուն կրծքային հեղձուկի կամ անկայուն ստենոկարդիայի դեպքում կրծքավանդակի ցավը կարող է առաջանալ հանգիստ ժամանակ, այն ավելի արտահայտված է և/կամ ունի ավելի երկար տևողություն։ Այն առաջանում է զարկերակների ավելի արտահայտված ախտահարման հետևանքով[10]։

Աթերոսկլերոզ

Սրտամկանի ինֆարկտը հետևանք է աթերոսկլերոտիկ վահանիկի հանկարծակի պատռման և այդ հատվածում թրոմբի (արյան մակարդուկ) գոյացման, որն ընդհատում է արյունահոսքը տվյալ անոթով և հանգեցնում տվյալ անոթով արյունամատակարարվող հյուսվածքի մեռուկացման (ինֆարկտ

Պսակաձև զարկերակային հիվանդությունը կարող է նաև հանգեցնել սրտային անբավարարության կամ սրտի ռիթմի խանգարումների առաջացմանը։

Քրոնիկ սրտային անբավարարությունը կրող է հետևանք լինել արյունամատակարարման նվազման պատճառով թթվածնի քրոնիկական անբավարարության տվյալ անոթով արյունամատակարարվող սրտամկանում, ինչն էլ ժամանակի ընթացքում հանգեցնում է վերջինիս կծկողականության նվազմանը։ Սրտի ռիթմի խանգարումներին այս դեպքում կարող են առաջանալ նվազած արյունամատակարարման ֆոնին՝ թթվածնի անբավարարությամբ պայմանավորված՝ վերջինիս սրտի նորմալ էլեկտրական ակտիվության վրա ազդեցության հետևանքով։

Սրտամկանի ինֆարկտ

Կորոնար զարկերակները կարող են կծկվել ի պատասխան տարբեր ազդակների՝ առավել հաճախ քիմիական բնույթի։ Վերջիս կոչվում էկորոնար ռեֆլեքս։

Առկա է նաև հազվադեպ հանդիպող խնդիր՝ պսակաձև զարկերակների սպոնտան դիսսեկցիա, որի դեպքում անոթի պատը ենթարկվում է շերտազատման, խանգարվում է արյունահոսքը, հանգեցնում ուժգին ցավի[11]։ Ի տարբերություն պսակաձև զարկերակային հիվանդության պսակաձև զարկերակների սպոնտան դիսսեկցիան հետևանք չէ անոթի պատում առկա աթերոսկլերոտիկ վահանիկի և դիտվում է ավելի երիտասարդ անհատների շրջանում, ներառյալ վերջերս ծննդաբերած կանանց շրջանում կամ տղամարդկանց շրջանում՝ ինտենսիվ ֆիզիկական աշխատանք կատարելիս[12]։

Անվանման Ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Corona բառը լատիներեն նշանակում է <<թագ>> և ծագում է հին հունարենից՝ κορώνη (korōnè, <<պսակ, ծաղկեպսակ)։ Պսակաձև զարկերակներն այդպես են ավանվել, քանի որ դրանք, իրենց ընթացքով պսակաձև շրջապատում են սիրտը՝ հիշեցնելով թագ կամ ծաղկային պսակ (տես՝ պատկերներում)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրացուցիչ նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. անատոմիայի հիմնարար մոդել
  2. «Coronary Arteries». Texas Heart Institute (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.
  3. Petersen, J. W.; Pepine, C. J. (2014). «Microvascular Coronary Dysfunction and Ischemic Heart Disease – Where Are We in 2014?». Trends in Cardiovascular Medicine. 25 (2): 98–103. doi:10.1016/j.tcm.2014.09.013. PMC 4336803. PMID 25454903.
  4. «Anatomy and Function of the Coronary Arteries». www.hopkinsmedicine.org (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.
  5. 5,0 5,1 Costanzo, Linda S. (2018). Physiology (6th ed.). Philadelphia, PA: Elsevier. ISBN 9780323511896. OCLC 965761862.
  6. Fuster, V; Alexander RW; O'Rourke RA (2001). Hurst's The Heart (10th ed.). McGraw-Hill. էջ 53. ISBN 978-0-07-135694-7.
  7. Wynn GJ, Noronha B, Burgess MI (2008). «Functional significance of the conus artery as a collateral to an occluded left anterior descending artery demonstrated by stress echocardiography». International Journal of Cardiology. 140 (1): e14–5. doi:10.1016/j.ijcard.2008.11.039. PMID 19108914.
  8. Schlesinger MJ, Zoll PM, Wessler S (1949). «The conus artery: a third coronary artery». American Heart Journal. 38 (6): 823–38. doi:10.1016/0002-8703(49)90884-4. PMID 15395916.
  9. «Coronary Artery Disease: Causes, Diagonosis & Prevention| cdc.gov». www.cdc.gov (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.
  10. «Coronary Artery Disease». Cleveland Clinic (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.
  11. Franke, Kyle B; Wong, Dennis TL; Baumann, Angus; Nicholls, Stephen J; Gulati, Rajiv; Psaltis, Peter J (2019 թ․ ապրիլի 4). «Current State-of-play in Spontaneous Coronary Artery Dissection». Cardiovascular Diagnosis and Therapy. 9 (3). doi:10.21037/cdt.2019.04.03. PMC 6603494.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  12. «Coronary Artery Dissection: Not Just a Heart Attack». www.heart.org (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.