Սիսեռ
| Սիսեռ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
| Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
| Ենթաընտանիք | Papilionoideae |
| Տրիբա | Cicereae |
| Ցեղ | Սիսեռ (Cicer) L., 1753 |
| Տարածվածություն | |
Տաքսոնի տարածվածությունը | |
Սիսեռ, Պուտուտակ,
(լատիներեն՝ Cicer), բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 27 տեսակ։ Մշակության մեջ տարածված է սովորական սիսեռ (C․ arietinum)։
Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայերեն անունն է Պուտուտակ:
Հայաստանում վայրի վիճակում՝ 2 տեսակ՝
- Սիսեռ շատ փոքրիկ (C. minutum)
- Սիսեռ անատոլիական (C. anatolicum)։
Հանդիպում է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում։
Աճում է խճապատ, քարքարոտ և ժայռոտ վայրերում։ Մշակվում է սիսեռ մշակովին (C. arietinum)՝ չոր նախալեռնային և լեռնային մարզերում (մինչև 1600 մ բարձր-ներում)։
Հնագույն կուլտուրա է։ Հայրենիքը Ասիան է։ Մեր թվարկությունից առաջ մշակվել է Հունաստանում, Հին Հռոմում։ Հայաստանում կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել են մ.թ.ա. 7-րդ դարից պահպանված սերմեր։ Ցանքի նորման՝ 500-550 հազար ծլունակ սերմ կամ շուրջ 100-120 կգ/հա։ Ցանքից առաջ սերմերը վարակում են պալարամանրէներով (նիտրագինով)։ Բերքը հավաքում են ունդերը լրիվ հասունանալուց հետո։ Սերմի բերքը 15-33 ց/հա է։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմատներն իլիկաձև են։ Ցողունը կողավոր է, կանգուն, երբեմն՝ կիսականգուն, բարձրությունը՝ մինչև 70 (80) սմ։ Տերևները զույգ կամ կենտփետրաձև են, թավոտ, բաց կանաչ, մոխրականաչ։ Ծաղիկները մեկական են (կամ 2-3), մանր, սպիտակ, դեղնականաչ, վարդագույն-կարմիր, վարդամանուշակագույն։ Ծաղկում է մայիս-հուլիսին։
Ինքնափոշոտվող է։ Պտուղը կարճ է, փքված-ձվաձև (տանձաձև), պարունակում է 1-3 կլորավուն-ձվաձև սերմ (1000 սերմի զանգվածը՝ 200-300 գ)։
Չորադիմացկուն է, ջերմալուսասեր, աղադիմացկուն։ Հողերի նկատմամբ պահանջկոտ չէ։ Լավ աճում է սևահողերում և շագանակագույն հողերում։
Քիմիական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերմերը պարունակում են մինչև 30 % սպիտակուց, մինչև 7 % ճարպեր, 60 %-ից ավելի անազոտ էքստրակտային նյութեր, ինչպես նաև վիտամիններ (A1, B1, B2)։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարենային կուլտուրա է, օգտագործվում է սննդի, հրուշակեղենի, պահածոների արդյունաբերությունում։ Օգտագործում են սիրտ-անթային, վահանագեղձի, անեմիայի, շաքարային դիաբետի, մաշկային հիվանդությունների դեպքում։ Հակացուցված է՝ մետեորիզմի, ստամոքսահյութի, բարձր թթվայնության, նեֆրիտի, հոդատապի դեպքում։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ենթաընտանիք Պատկառուկազգիներ | ցեղ Սիսեռ | |||||||||||||||
| Ընտանիք Բակլազգիներ | ցեղ Սիսեռազգիներ | C. minutum | ||||||||||||||
| ԿարգԹիթեռնածաղկավորներ | Ենթաընտանիք Թիթեռնածաղկավորներ | մոտ 45 տեսակ | ||||||||||||||
| ևս 13 ընտանիք (համաձային APG III համակարգի) |
ևս 27 ցեղ | C. anatolicum | ||||||||||||||
Հոմանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Nochotta S.G.Gmel., 1774
Գեղարվեստական գրականության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոտավետ սիսեռ։ Աննա Սաքսե, «Հեքիաթներ ծաղիկների մասին», Ե., Դարակ, 2020, էջ 79-80։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Линчевский, И. А. Род 824. Нут — Cicer L. // Флора СССР. В 30 т. / Начато при руководстве и под главной редакцией акад. В. Л. Комарова; Ред. тома Б. К. Шишкин и Е. Г. Бобров. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1948. — Т. XIII. — С. 386—406. — 588 с. — 4000 экз.
- A. Sudupak, S. Akkaya, A. Kence։ Analysis of genetic relationships among perennial and annual Cicer species growing in Turkey using RAPD markers. Theor Appl Genet. 2002 Dec;105(8)։1220-1228. PMID 12582902
- Jens Berger, Shahal Abbo, Neil C. Turner։ Ecogeography of Annual Wild Cicer Species. Crop Science Vol. 43 No. 3, S. 1076-1090
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիսեռ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիսեռ» հոդվածին։ |
| ||||||||||
| Ընթերցե՛ք «սիսեռ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 400)։ |
|