Քարբույս
Jump to navigation
Jump to search
Գյուղ | |
---|---|
Քարբույս | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Էրզրումի գավառ |
Գավառակ | Քղիի գավառակ |
Այլ անվանումներ | Կարբույս, Կերպող, Քարպոզ, Քերբոզ, Քերբոս, Քերպոզ, Քերպոչ, Քերպոս |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Քարբույս, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառակում[1] կամ Բալուի գավառակում։ Գտնվում էր Քղի գյուղաքաղաքից 20 կմ հարավ-արևմուտք, Փերի գետի ձախ կողմում, ճանապարհի վրա։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1914-1915 թվականների Մեծ եղեռնի ժամանակ գյուղի գրեթե ամբողջ հայությունը կոտորվել է։ Միայն մի քանի տասնյակին է հաջողվել գաղթել ԱՄՆ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1912 թվականին ուներ 68 տուն՝ 530 հայ բնակչով։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործություն, արհեստներն ու առևտուրն էր։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քարբույսն ուներ Ս. Սարգիս անունով եկեղեցի[2]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Էրզրումի նահանգ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 323