Jump to content

Լճիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Լճիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառակում[1]։ Գտնվում էր Քղի քաղաքից 50 կմ հյուսիս-արևելք, Բինգյոլ գետի ձախ ափին։

Գյուղի հայերի մեծ մասը բռնությամբ տեղահանվել և կոտորվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Փրկվածներից 30 հոգի ապաստանել են ԱՄՆ-ում։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1872-1783 թվականներին ուներ 27 տուն հայ, 12 տուն քուրդ բնակիչ, իսկ 1909 թվականին՝ 280 հայ և 70 քուրդ բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն էր։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լճիկն ուներ 1156 թվականին կառուցված Ս. Սարգիս անունով եկեղեցի։

Գյուղում գործում էր հայկական վարժարան, որն ուներ 20-25 աշակերտ[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Էրզրումի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 593
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 595