Jump to content

Չան (Քղիի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Չան (այլ կիրառումներ)
Գյուղ
Չան
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի գավառ
ԳավառակՔղիի գավառակ
Այլ անվանումներՃան, Ջան
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ23600
Չան (Քղիի գավառ) (Աշխարհ)##
Չան (Քղիի գավառ) (Աշխարհ)

Չան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառակում[1]։ Գտնվում էր Փերի գետի ձախակողմյան վտակներից մեկի ափին, սարավանդի վրա։

Գյուղն ավերվել, իսկ բնակիչները թուրքերի ձեռքով տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին ուներ 30-35 տուն՝ 250 հայ (ըստ մեկ այլ աղբյուրի 130 տուն՝ 1100 հայ) բնակչով։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործություն, մեղվագուծություն, արհեստներն ու առևտուրն էր։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չանն ուներ Ս. Մինաս անունով եկեղեցի, որը կառուցված էր 1059 թվականին։

Գյուղն ուներ դպրոց[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Էրզրումի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 210