Jump to content

Սեղանք (Քղիի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սեղանք (այլ կիրառումներ)


Սեղանք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառակում[1] կամ Դերսիմի գավառի Մեծկերտի գավառակում։ Գտնվում էր Մեծկերտ գյուղաքաղաքից հյուսիս-արևելք։ Գյուղից հյուսիս գտնվում էր Սեղանք ավելի հին, ավերակ գյուղը։

Գյուղի հայերը զանգվածաբար կոտորվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ մոտակա Քուլքունա ձորում։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1872-1873 թվականներին ուներ 23 տուն հայ, 8 տուն քուրդ, իսկ XX դարի սկզբներին 65 տուն հայ և 50 տուն քուրդ բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերի հիմնական զբաղմունքը այգեգործություն, հացահատիկի մշակություն և արհեստներն էր։ Քրդերը զբաղվում էին անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեղանքն ուներ 1201 թվականին կառուցված Ս. Մինաս եկեղեցի[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Էրզրումի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 565