Ապողնակ
Գյուղ | ||
---|---|---|
Ապուղնակ | ||
Վարչական տարածք | Օսմանյան Կայսրություն | |
Վիլայեթ | Էրզրումի գավառ | |
Գավառակ | Քղիի գավառակ | |
Այլ անվանումներ | Աբողանք, Ապղնակ, Ապոզնակ, Ապողղնաք, Ապուղնակ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | ապողնակցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 12600 | |
|
Ապողնակ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառակում, Բաթգյոլ լեռան լանջին։
Ապողնակի մոտակայքում էր Ապողնակի գեղատեսիլ բուժարար լիճը։
Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ենթադրվում է, որ գյուղի անունը ծագել է 2 կմ հեռավորության վրա գտնվող Ապողոն բերդի անունից։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծ եղեռնի ժամանակ թուրք իշխանությունները Ապողնակի բնակիչներին տեղահան արեցին և Աստղաբերդ, Սեղանք, Օսնակ և Ծերմաք գյուղերի բնակիչների հետ կոտորեցին Քուլքանա (Քուլքան) ձորում։ Աղետից փրկվածները տարագրվեցին օտար երկրներ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
XX դարի սկզբին ուներ 75 տուն՝ 1000 հայ բնակչով։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զբաղվում էին հողագործությամբ, անասնապահությամբ, պտղաբուծությամբ, արհեստներով՝ կտավագործությամբ, ներկարարությամբ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ապողնակն ուներ աղյուսակերտ Ս. Հակոբ անունով եկեղեցի։ Ապողնակի մոտ էր գտնվում Ս. Կիրակոս դպրեվանքը (հայտնի նաև Օսնակի Ս. Կիրակոս անունով)՝ կառուցված սրբատաշ քարերով։ Պատերին կային հայերեն արձանագրություններ։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 511)։ ![]() |
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 311