Օրոր (Քղիի գավառ)
Գյուղ | ||
---|---|---|
Օրոր | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի գավառ | |
Գավառակ | Քղիի գավառակ | |
Այլ անվանումներ | Ուրուրավա | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Օրոր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառակում[1]: Գտնվում էր Քղի գյուղաքաղաքից 10 կմ հարավ-արևելք, Փերի գետի ձախակողմյան Օրոր վտակի ձախ անտապատ ափին:
Գյուղի մոտ գտնվում էր Օրոր լեռնանցքը:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1985 թվականին թուրքերը ավերել են եկեղեցին և կողոպտել հայ բնակչությանը: 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ թուրքերը կոտորել են 380 հայի: 460 հայից փրկվել է հաջողվել միայն 80-ին:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1873 թվականին ուներ 78 տուն հայ և 12 տուն թուրք, իսկ 1909 թվականին՝ 90 տուն՝ 630 հայ և 140 այլազգի բնակչով:
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր:
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օրորն ուներ 1131 թվականին կառուցված Ս. Գևորգ կամ Ս. Աստվածածին անունով եկեղեցի: Գյուղի մոտակայքում գտնվում էր Քահանայի կամուրջը:
Անվանի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օրորում է ծնվել գրող, հասարակական գործիչ Սեդրակ Շահենը (1887-1975)[2]:
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Էրզրումի նահանգ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 503