Սեդրակ Շահեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեդրակ Շահեն
Ծննդյան անունՍեդրակ Գրիգորի Շահինյան
Ծնվել էհունիսի 11, 1888(1888-06-11)
ԾննդավայրՕրոր, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 24, 1975(1975-10-24) (87 տարեկան)
Վախճանի վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մասնագիտությունգրող և հասարակական գործիչ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԱՄՆ
ԿուսակցությունՍոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն
ԱշխատավայրԵրիտասարդ Հայաստան
Սեդրակ Շահեն Վիքիդարանում

Սեդրակ Շահեն (Սեդրակ Գրիգորի Շահինյան, հունիսի 11, 1888(1888-06-11), Օրոր, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 24, 1975(1975-10-24), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ գրող, հասարակական գործիչ։ 1903 թվականից հնչակյան կուսակցության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեդրակ Շահենը ծնվել է Կարինի նահանգի Քղիի գավառի Օրոր գյուղում։ 1903 թվականին անդամագրվել է ՍԴՀԿ-ին։ Մինչև 1913 թվականը ուսուցչություն է արել Տիգրանակերտի, Տարոնի, Սասունի և Քղիի շրջաններում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին խմբագրել է «Երիտասարդ Հայաստան» թերթը, պաշտպանել Խորհրդային Միության ժողովուրդների պայքարն ընդդեմ գերմանական ֆաշիզմի։ Շահենը հիմնականում թատերագիր է։ Նրա «Կարկառուն կամարներ» (1917 թ.), «Քսան կախաղաններ» (1918 թ.), «Զեյթուն» (1920 թ.), «Թալաաթի անկումը» (1928 թ.) դրամաներում արտացոլված է հայ ժողովրդի պայքարը թուրքական բռնակալության դեմ։ Տեղագրական, ազգագրական, պատմագիտական արժեք են ներկայացնում «Սասունք» (1919 թ.), «Կիլիկիո ձախողանքը․ պատասխանատու դերակատարները և մեղսակիցները» (1921 թ.) և այլ երկեր։ 1964 թվականին Շահենը եղել է Խորհրդային Հայաստանում, տպավորությունների արգասիքն է «Հայաստանի հոյակապ նվաճումները» (1965 թ.) գիրքը։ Գրի է առել «Սասնա ծռեր»ի մի քանի պատում («Քաջ Թորոսը», 1967 թ., «Սասունին», 1968 թ.)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 420