Ագիլ (Արղանայի գավառ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ագիլ (այլ կիրառումներ)
Ագիլ, քաղաք Արևմտյան Հայաստանում, օսմանյան շրջանում՝ Դիարբեքիրի վիլայեթի Արղանամադենի գավառակում։ Հնում կոչվում էր Անգղ և գտնվում էր Մեծ Հայքի Չորրորդ Հայք աշխարհի Անգեղտուն գավառում։ Եղել է գավառի կենտրոնը։ Այժմ գտնվում է Թուրքիայի Դիարբեքիրի մարզի Ագիլի շրջանում։
Ըստ Ֆորրերի և Մանանդյանի, այստեղ էր գտնվում խեթական արձանագրություններում հիշատակվող Հայասայի Ինգլավա քաղաքը, որը հունալատինական աղբյուրներում նշվում է Ինգիլա կամ Ինգիլենե ձևերով[1]։
Անվանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքն ունեցել է հետևյալ անվանումները. Ագել, Ագըլ, Ագիլ, Ալկի, Ակել, Ակիլ, Ակլ, Ակլա, Անգել, Անգելենա, Անգեղ, Անգեղատուն, Անգեղտուն, նգ-Ինգիլկա, Անգլ, Անգղ, Անխիոլուս, անկիլ, Անկղ, Անհիլ, Արկաթիակերտ, Արկաթիանկերտ, Արկաթիոկերտ, Արկաթիոկերտա, Եպիփանի, Երկաթակերտ, Էգիլ, Էլկ, Էլկի, Էկիլ, Ինգիլա, Ինգիլեն, Ինգիլենե, Կարթասիոկերտ, Կարկադիոկերտ, Կարաթիակերտ, Կարկաթիոկերտ, Վաղարշոպոլիս, Ուղուկ[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրման ճշգրիտ ժամանակն անհայտ է։ Մ.թ.ա. 3-2-րդ դարերում եղել է առևտրի և արհեստագործության կարևոր կենտրոն։
160 թվականին Անգղ բերդաքաղաքը գրավվեց Ծոփքի թագավոր Արկաթիասի կողմից և վերանվանվեց Արկաթիակերտ։ Բերդաքաղաքը դարձավ Ծոփքի թագավորության մայրաքաղաք։
Արշակունիների տիրապետության ժամանակ (1-5-րդ դարեր) հանդիսացել է Հայաստանի հարավարևմտյան կողմի կարևորագույն հենակետներից մեկը։ Արշակունի թագավորներից մի քանիսը թաղված են եղել այստեղ։ Այստեղ է պահվել նաև Արշակունիների գանձերը[2]։
Տեղի հայ բնակչությունը կոտորածի ենթարկվեց 1915 թվականի Մեծ Եղեռնի ժամանակ[2]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1872-1873 թվականներին Ագիլն ուներ 101 տուն հայ և 250 տուն թուրք բնակիչ[2]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը կտավագործությունն ու վարձու բանվորությունն էր[2]։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգղում էր գտնվում Ծոփքի թագավորների պանթեոնը։ Բարձր քարաժայռի վրա պահպանվել են հին բերդի ավերակներն ու վիմափոր սենյակները։
Ագիլն ուներ Ս. Թագավոր անունով եկեղեցի և Անգղի Ս. Նշան վանք[2]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքն ուներ հայոց վարժարան, որն ուներ 35 աշակերտ[2]։
Կրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղել է հեթանոսական Տորք աստծո պաշտամունքի կենտրոն։ Քրիստոնեական ժամանակաշրջանում հանդիսացել է եպիսկոպոսանիստ քաղաք[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
|