Jump to content

Սևերեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Սևերեկ, գյուղաքաղաք Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի նահանգում, Հայկական Տավրոսի լեոնաբազուկ Սևավերակի լեռների (այժմ՝ Կարաջադաղ) և Եփրատի միջև, Դիարբեքիր - Ուրֆա ճանապարհին։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևավերակում աճում են խաղողի ընտիր տեսակներ, նուռ, թուզ, սեխ և ձմերուկ։ Մերձակա անտառը հարուստ է ընկուզենու, կաղնու, պիստակենու, խնձորենու և տանձենու ծառերով։

1895 թվականին Սևավերակի հայերը նույնպես ենթարկվել են թուրքական կոտորածի ու կողոպուտի։ 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ, հայերի զգալի մասը զոհվեց Սևավերակում և Ուրֆա տանող ճանապարհին։ Դեյր Էլ-Զոր աքսորվածներից փրկվեցին աննշան թվով մարդիկ։ Սևավերակում այժմ Թուրքիայի Ուրֆայի նահանգի Սիվերեք գավառի կենտրոնն է։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Սևավերակը ուներ շուրջ 2500 հայ բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում էր այգեգործությամբ, պարտիզպանությամբ, արհեստներով և առևտրով։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունեին եկեղեցի և դպրոց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։