Jump to content

Գոմք (Խարբերդի գավառ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գոմք (այլ կիրառումներ)
Գյուղ
Գոմք
38°35′32.3″N 39°24′21.6″E / 38.592306°N 39.406000°E / 38.592306; 39.406000
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառԽարբերդի գավառ
Այլ անվանումներԳյոմք, Կունք, Քունկ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն153 մարդ (2024)[1]
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ424[2]
Փոստային ինդեքսներ23250
Ավտոմոբիլային կոդ23[3]
Գոմք (Խարբերդի գավառ) (Աշխարհ)##
Գոմք (Խարբերդի գավառ) (Աշխարհ)

Գոմք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում[4]։ Գտնվում էր Խարբերդ քաղաքից 16 կմ հարավ։

1896 թվականի կոտորածի ժամանակ գյուղի դպրոցն ու եկեղեցին հրդեհվեցին, բնակչության մեծ մասը կոտորվեց։ 1915 թվականի հունիսին գյուղի բնակիչները քշվեցին Դիարբեքիրի կողմերը և զանգվածաբար ոչնչացվեցին։ Հրաշքով փրկված 80 երեխաներ հետագայում ապաստան են գտել Արևելյան Հայաստանում։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1872-1873 թվականներին ուներ 130, իսկ XX դարի սկզբին ավելի քան 200 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, արհեստներն ու շերամապահությունն էր։ Հայտնի էր գյուղի գինին։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոմքն ուներ Ս. Կարապետ անունով եկեղեցի։ Այն հրդեհվել է 1896 թվականին։ 1897 թվականին կառուցվեց Ս. Նշան եկեղեցին։ Գյուղի մոտակայքում կան հին բերդի ավերակներ։

1870-ական թվականներից մինչև 1915 թվականը գյուղում գործում էր հայկական վարժարան։ 1897 թվականին կառուցվեց նոր վարժարան։ 1910 թվականին այդ վարժարանն ուենր 150 աշակերտ, որից 25-ը՝ աղջիկ[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Adrese Dayalı Nüfus Kayıt Sistemi, Address Based Population Registration System (тур.)TÜİK.
  2. https://www.bilkent.edu.tr/rehber/citycode.htm
  3. https://web.archive.org/web/20230307031655/https://www.kgm.gov.tr/SiteCollectionDocuments/KGMdocuments/Istatistikler/DevletIlYolEnvanter/IllereGoreIlYollari.pdf
  4. «Խարբերդի նահանգի Խարբերդի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 943
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 154